Լիտվայի ԳԴ. «Եվրատեսիլի» հեռուստադիտողների ոչ թափանցիկ քվեարկությունը կարող է եվրոպական մասշտաբի ակտուալ խնդիր լինել
Լիտվայի գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է թաքնված տեսախցիկի տեսագրությունը, որն արվել էր «15min.lt»-ի լրագրողների կողմից, և որտեղ երկու անձինք լիտվացիներին փող են առաջարկում` «Եվրատեսիլ-2013»-ին քվեարկել Ադրբեջանի օգտին: Այս մասին հաղորդում է «15min.lt» լրատվական կայքը:
Լիտվայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էլյանա Մարտինոնենեի խոսքերով` «ներկա պահին նախաքննության հիմքեր չկան»` կապված հասարակական միջավայրում հայտնված` «Եվրատեսիլ-2013»-ի հեռուստադիտողներին կաշառելու մասին տեսանյութի հետ:
Երկուշաբթի երեկոյան դատախազության ներկայացուցիչը «15min.lt»-ին վստահեցրել է, որ թաքնված տեսախցիկով արված տեսագրությունները մանրամասնորեն ուսումնասիրվել են Լիտվայի իրավապահ մարմինների կողմից, սակայն օրենքի պահապանները հետաքննություն սկսելու պատճառ առայժմ չեն տեսնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են