Իրանցի վերլուծաբան. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Նախիջևանի կախվածությունը նվազեցնի Իրանից
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Նախիջևանը հայտվել էր հումանիտար աղետի շեմին:
Այդ մասին նշված է իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Իրանցի վերլուծաբան Ֆարզադ Ռամազանի Բունաշը, փոքրիկ պատմական ակնարկ կատարելով, նշում է, որ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջևանը հռչակվում է ինքնավար հանրապետություն և ընդգրկվում Ադրբեջանի կազմում, որի ցամաքային կապն իրականացվում է Իրանի միջոցով:
Շարունակելով թեման՝ հոդվածագիրը գրում է. «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Նախիջևանը հայտնվել էր հումանիտար աղետի շեմին: Իրանը, Նախիջևանի հետ ունենալով շուրջ 143 կիլոմետրանոց սահման, ռազմավարական կարևոր դեր է ունեցել Նախիջևանի քաղաքական և տնտեսական ոլորտում՝ պատերազմի ընթացքում ապահովելով վառելիքի, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումն այդ շրջան»:
«Սակայն, հակառակ դրան, վերջին տարիներին, Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է նրան, որպեսզի Նախիջևանի կախվածությունը հնարավորինս նվազեվի Իրանից: Այդ նպատակով է, որ Ադրբեջանը և Թուրքիան միմյանց հետ իրականացնում են խոշորամասշտաբ էներգետիկ և տնտեսական ծրագրեր, իսկ վերջերս, Ադրբեջանի Մեջլիսը չեղյալ հայտարարեց Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրված հեշտացրած կարգով քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագիրը»,-եզրափակում է իրանցի վերլուծաբանը:
Նախորդող հրապարակումներ՝
«ՖԱՐՍ». Իրանի շնորհիվ է, որ Նախիջևանը զերծ է մնում հումանիտար աղետից
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանը Նախիջևանի նկատմամբ պետք է վերանայի իր քաղաքականությունը
Նախիջևանի մաքսատանը արգելում են Իրանից մեկ լիտրից ավելի մածուն ներկրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում