Հասարակություն 20:42 20/11/2013

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը. «Ռուսկիյ ռեպորտյոր»-ի տպավորությունները

Ուկրաինական «Ռեպորտյոր» ամսագիրը հրպարակել է «Ռուսկիյ ռեպորտյոր» ամսագրի «Կացնով և գրչով» հրապարակումը: Թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումը:

«Իմ ճամփորդությունը դեպի Այլիս սկսվել է տասը տարի առաջ: Ես անվճար տարբերակով երթևեկում էին Թուրքիայով, առանց գումարի, քնում էի գյուղերում, որտեղ յուրաքանչյուր դուռ կարելի է թակել, նրանք քեզ կկերակրեն և քնելու տեղ կտան: Եվ չգիտես, թե ինչու ինձ միշտ ձգում էր Արևելքը: Մոտս ցանկություն կար ինչ-որ մի ձևով հասկանալ այդ գյուղացիներին, ներթափանցել նրանց հեյրենասիրական կյանքի մեջ: Ինձ թվում էր, ինչ-որ մի տեղ հեռվում, փոշու, քարերի տակ, ընկած են առաջնային մարդկային զգացմունքները՝ տեղավորված մեր մեջ ինչ-որ մի տեղ:

Մի անգամ երեկոյան ես դուրս էի եկել մանուշակագույն սարահարթում զբոսնելու, երբ սկսեցին հայտնվել հայկական եկեղեցիների հսկայական սև-կարմիր կմախքները: Ես երբեք չեմ տեսել այդ ավերակների նման տարօրինակ մի բան: Հիշում եմ առաջին իսկ եկեղեցում ես խորապես զգացի, որ կարծես այդ եկեղեցին մարդկանց կողմից կառուցված չլինի, այլ իր անհրաժեշտությամբ գոյություն ունի ժամանակից դուրս: Այդ պատերի մեջ, կարծես մի ինչ-որ հին տիեզերական խորհուրդ լիներ՝ կնքված մինչև մեր այլ լեզվով ծնված գիտակցությունը: Պատուհաններում դատարկություն էր արտահայտվում, և ես հասկացա, որ հենց դրա համար էլ գոյություն ունի այս եկեղեցին, հանուն այն բանի գիտակցման, որ ոչինչ չկա:

Որոշ ավերակներ ծածկված էին քարե փորագրություններով: Ձիեր, առյուծներ, այծեր, խաղողի վազեր, տանձեր, արջեր և մարդիկ, որոնք կրակում էին, արծիվ՝ ճանկերով նապաստակին բռնած, և ինքը՝ նապաստակը, բոլորն էլ համակցված ուրախությամբ և հիացմունքով: Հիշում եմ, ինձ ցնցել էր տաճարի ձեռքին բռնած սրբի նկարը: Դա կոնկրետ մարդու քարե հետք էր՝ իրական զգացմունքների արտահայտությամբ: Իսկ դեմքին արտահայտված էր իր կյանքի դատապարտված ընկալումը: Ես հասակացա, թե այդ մարդկանց ինչու էր պետք Աստված, և թե ինչպես ենք մենք առանց նրա հեշտությամբ գոյատևում:

Հայերը յուրահատուկ ունակություն ունեին՝ եկեղեցիները լանդշաֆտի մեջ տեղավորելու հարցում, կարծես թե պատկերն ավարտելու համար Արարչին պետք էր մի վերջին գիծ գծել և դրա համար նա վրձինը տվել էր մարդուն: Առանց եկեղեցիների այդ լեռները կատարյալ չէին լինի: Հսկայական տարածության մեջ փոքրիկ տաճար տեսնելով՝ ես կարծես զգում էի ուրախության, պարզության և ազատության սուր զգացումները:

Իսկ թուրքերը գյուղում ապրում էին զուգահեռ իրականության մեջ՝ փոշոտ, արևային և ճչացող: Գյուղացիները հող էին մշակում, զամբյուղներով ծիրաններ տեղափոխում: Միայն հովիվներն էին իրենց ոչխարների հետ երբեմն թաքնվում այնտեղ, խարույկներ վառում: Զարմանում էին, մի՞թե այնտեղ ոչ մեկին չի հուզում այն, ինչն ինձ էր անհանգստացնում: Իսկ տասը տարի անց, կարդալով Այլիսլի, ես այնտեղ հանդիպեցի եկեղեցու դիմաց կանգնած տղայի, ով ոչինչ չգիտի, բայց ինչ-որ բան զգում է:

Գյուղի ճակատագիրը

Մինչև Նախիջևան ինքնաթիռում ցույց են տալիս Հեյդար Ալիևի հեռուստակադրերի անվերջ պատառները: Տարօրինակ զգացում է տիրում, որ խեղճ մարդը ամբողջ կյանքը անցկացրել է նախագահականում՝ ծափահարելով և ոչ անկեղծ ժպտալով: Ինչ-որ նախախնամությունից ելնելով ես թռչում էի գիշերով: Դուրս գալով օդանավակայանի տարածքից՝ խնդրեցի առաջին իսկ պատահած տաքսու վարորդին ինձ տանել ամենաէժան հյուրանոցը: Դա երկար ճանապարհ գնացող մարդկանց համար նախատեսված «քարվան սարա» է, յուրաքանչյուր սենյակ ունի հինգ մահճակալ, որոնց սպիտակեղենը փոխում են շաբաթական մեկ անգամ, և ոչ մեկ էլ ոչ մի բան չի հարցնում:

Այդ համարում Այլիսլի կարդալով՝ ես ներթափանցում եմ այն գյուղական թուրքական աշխարհը, որն ինձ այնքան էր դուր գալիս: Աքրամը ամբողջ կյանքում պատմություններ և ոչ մեծ պատմվածքներ է գրել: Գործողությունները գրեթե միշտ տեղի են ունեցել Այլիսում, ինչպես Ֆոլկներն է իր Յոկնապատոֆում և նրա բոլոր ստեղծագործություններում հաջորդականորեն ձգվում էր մի վեպ: «Քարե երազանքները»- նրա վերջին մասը:

Այլիսը շատ հին գյուղ է, կարող է լինել առնվազն հազար տարեկան: Երբ Աքրամը դեռ մանուկ էր, այնտեղ տասներկու ամբողջական և քանդված տաճար կար: Գյուղի հայկական մեծամասնությանը թուրքական զինվորները բնաջնջել էին 1918 թվականին, գոյատևել էին ընդհամենը մի քանի աղջիկներ: Տղան շատ անգամներ էր լսել մեծահասակների՝ վախով և կարեկցանքով պատմած այդ պատմությունները, նաև ճանաչում էր արդեն տատիկ դարձած այդ աղջիկներին: Տեսել էր նաև հայերից մնացած եկեղեցիները:

«Մտնելով ոչ մի փամփուշտով չխոցվող հսկայան դարպասներից ներս՝ նա կարծես ամեն անգամ հայտնվելով եկեղեցու դիմաց՝ կորցնում էր բանականության զգացումը: Խելագարի պես սկսում էր պտտվել եկեղեցու շուրջ: Այնուհետև համբուրում էր քարե պատերը և խաչակնքվում: Վերջապես ծերունի Հայկանուշն էր մոտենում նրան և կանգնում դիմացը: Այնտեղ նա երեխան ձեռքին գրկած կնոջ պատկերով նկարի մոտ խաչակնքվում էր, որը գյուղի մուսուլմանները այդպես էլ անվանել էին՝ «Երեխան ձեռքին՝ գլխաշորով կինը»: Այսքանով ավարտվում էր նրա ուխտագնացությունը, որը տարածության մեջ կարծես նման էր զվարճալի մի ներկայացման»:

Պատմվածքը պատմվածքի հետևից ես գիտեմ գյուղական կյանքը և այն տղային, ով կդառնա Սադայե Սադիգըլի, կպաշտպանի հայերին և կմեռնի: Սա օտար աչքերից պարիսպների մեջ թաքնված կյանք է, կարծես ափիս մեջ: Լեռան ծառի վրա յոթամյա Սադիգըլի հետ նստած, շնչելով թոնիրներից դուրս եկող ծուխը, լսելով շների հաչոցը և ռադիոյի ձայնը՝ ես յուրաքանչյուրի կյանքի մասին մի ինչ-որ բան էի իմանում: Ես գիտեմ, թե ինչ է մտածում ճամպրուկը ձեռքին մոլորված կանգնած տղամարդը, թե ինչ է մտածում չադրայով աղբյուրի մոտ կռացած ծեր կինը: Ես գիտեմ, որ երեկոները տիկին Մեդինան նստում է մահճակալի վրա և սկսկում իր պատմական հռհռոցը, քանի որ դժբախտ սիրո պատճառով խելքը թռցրել էր: Գիտեմ, որ Զեյնաբ տատիկը ոսկիները դնում է սեղանի վրա, որպեսզի իր մահացած տղան նկարից տեսնի, որ իր հետ ամենինչ կարգին է: Գիտեմ նաև, որ Սալթանատը ցանկացել է խեղդվելով ինքնասպան լինել, քանի որ Կադիրը իրեն ասել է՝ «Եթե աղջիկ ծնվեց կսպանեմ: Սեփական ձեռքերովս կխեղդեմ, զուգարանում կքցեմ»: Ես տեսնում եմ հատապտուղների թփուտները, որտեղ ողջ ամառ Աժդարն է թաքնվում, ով, ինչպես ասում են պահածոների գործարանից փողեր է գողացել, և նաև գիտեմ, որ նա շատ երջանիկ է: Յուրաքանչյուր պատմվածքից հետո այդ գյուղը սկսում է ավելի հարազատ դառնալ ինձ:

Ամբողջ կյանքում Այլիսլին նկարագրել է սպիտակ լույսի այդ կտորը, որն էլ հենց ամբողջ մարդկությունն է: Ինձ մոտ տարօրինակ զգացում է ստեղծվում, որ կարծես ամբողջ կյանքս ապրել եմ այդ գյուղում և գիտեմ յուրաքանչյուր բնակչին: Ինձ թվում է, որ Այլիսը ինչ-որ կենդանի գոյություն է, իսկ Աքրամ Այլիսլին դրա ստեղծագործությունն է՝ իբրև կիտրոնի ծառի վրայի միակ կիտրոնը:

Աստիճանաբար հասկանում եմ, որ Սադայեմ Սադիգըլին չուներ այլընտրանք: Նրա ճակատագիրը՝ գյուղի բոլոր բնակիչների ճակատագրերի արդյունքն էր: Այս ամենից միայն մեկ ելք կար. ստի մեջ խեղդվող այդ աշխարհը նրան տանում էր դեպի կայարան՝ դեպի Էջմիածին: Ես տեսնում եմ, որ Աքրամ Այլիսլին հզոր գիրք է գրել, և որ նա նույնպես այլընտրանք չի ունեցել:

Ինչպես նաև ինձ հասկանալի է դառնում Ռամիլ Սաֆարովը. նա մոլագար չէ, այլ այնպիսի պարզամիտ է, ինչպիսիք այդ պատմվածքների հերոսներն են:

Այլիս

Լուսաբացին այդ նույն տաքսու վարորդը ինձ տանում է դեպի Այլիս: Շագանակագույն լեռնային անապատ է՝ շողացող մշուշում: Քարանձավեր, չորություն և լռություն. մարդիկ գնացել են Բաքու, Մոսկվա կամ Ստամբուլ: Բայց մայրուղին գրավիչ է՝ նավթային դոլարները այստեղ էլ են հասել: Կոկիկ ռազմական բազաներ են՝ փշոտ մետաղալարերով և հրթիռային աշտարակներով: Արաքսից այն կողմ լեռները արդեն Իրանն է, իսկ հարթավայրի մյուս կողմի լեռները արդեն Հայաստանն է:

Հարյուր տարի առաջ այստեղ հայերի և մուսուլմանների թիվը գրեթե հավասար էր: Մենք անցնում ենք Ջուգի գյուղի մոտով, որտեղ տասը տարի առաջ կար խոշոր հայկական գերեզմանոց՝ երեք հազար հինավուրց խաչքարեր: 2005 թվականին իշխանությունները զինվորականության և ծանր տեխնիկայի օգնությամբ պոկել էին այդ խաչքարերը գետնից և ջարդել: Հենց այդ տարում էլ մարզում ոչնչացվեցին բոլոր հայկական հուշարձանները՝ տասնյակ գերեզմաններ և մոտ երեք հարյուր եկեղեցիներ, ինչպես նաև այլիսյան բոլոր տաճարները: Ըստ պաշտոնական տեղեկությունների հայերն այստեղ երբեք էլ չեն ապրել: Ընդհանուր առմամբ հուշարձանների ոչնչացումն էլ է Ադրբեջանը հերքում, վերջին ութ տարում ոչ մեկին թույլ չեն տվել Նախիջևան մտնել՝ ոչ օտարազգի լրագրողների, ոչ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ոչ Եվրախորհրդարանի պատգամավորներին, ոչ էլ նույնիսկ Ամերիկայի դեսպանին: Ողբերգությունը մինչ այսօր էլ փաստաթղթավորված չէ:

Այլիսում ես եղա գեթե 20 րոպե, հարթ տանիքներ, աղյուսե տներ և ցանկապատեր, դեպի ներքև հոսող ուրախ գետակ, որը ջուր է մատակարարում ծիրանի այգիներին, որտեղ վաղ առավոտից գլխաշորերով կանայք են գտնվում:

Գյուղի փոքրիկ հրապարակում վաճառականը իր ապրանքն էր դասավորում: Արոտավայրերի կտրուկ լանջերին ավանակներ էին: Ոչ մի եկեղեցի: Ընդհանուր տպավորությունը միայն խախտում էր նորակառույց դպրոցը և թուրքական ոճով հագնված ոստիկանությունը: Հենց այդ հրապարկում էր, որ հազարավոր աղքատ մարդիկ գոռալով այրում էին Աքրամի գիրքը: Փողոցները սակավամարդ են, ես վարորդին խնդրում եմ ինձ համար թեյարան գտնել:

-Թեյարան չկա, արգելված է ամբողջ Նախիջևանում, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն:

Պարզվում է 2007 թվականին նախիջևանյան ամենակարող խան Վասիֆ Թալիբովը իրականում արգելել է թեյարանների գոյությունը: Եթե դուք գիտեք, թե թեյարանը ինչ դեր ունի թուրք տղամարդու կյանքում, ապա կհասկանաք տեղի ռեժիմի ուժը: Սա ավելի ծայրահեղական է, քան պարզապես կոշտ օրենք կիրառելը: Ինքնավարությունում ընդհանրապես շատ բան կա, որ արգելված է. շիիթական կրոնական տոները, մասնավոր արբանյակային ալեհավաքները և նույնիսկ ոչ տեղական համարանիշներով երթևեկությունը:

Այնուամենայնիվ, փողոցում հանդիպում է տղամարդկանց ոչ մեծ կուտակումներ: Հետաքրքիր է ո՞վ է սա, ու՞մ տղան է, ու՞մ եղբայրն է: Հարցնում եմ Այլիսլիի մասին: Տեղացիներից մեկը դանդաղորեն իմի բերելով ռուսերեն բառերն ասաց.

-Աքրամ Այլիսլին է, շատ արժանավոր մի մարդ: Ձեզ այստեղ՝ Այլիսում, նրա մասին վատը ոչ ոք չի ասի:

- Այդ դեպքում նրա դեմ արված ցույցը ի՞նչ էր նշանակում:

-Ցույցի համար շրջաններից ավտոբուսներով մարդիկ էին բերել:

Հենց այդ պահին հետևից մեքենա մոտեցավ, որից կոստյումներով մարդիկ դուրս եկան: Սա տեղական Ազգային անվտանգության ծառայությունն է: Ուղիղ երեք ժամ շարունակ այդ շրջանային ԿԳԲ-իչնիկը Իլհամ Ալիևի երեք նկարներով զարդարված ձանձրալի աշխատասենյակում փորձում էին պարզել, արդյոք ես Հայաստանից եկած լրտե՞ս եմ, թե ոչ:

- Ձեր հրատարակչությունում հայեր կա՞ն, Ձեզ ի՞նչ են ասել Այլիսում:
-Վախենում եմ չկարողանամ կրկնել:

-Մենք Ձեզ պետք է տեղեկացնեք, որ Այլիսի բնակիչները զայրացած են այս գրքից, եթե Աքրամ Այլիսլին գա գյուղ, ապա նրանք կհոշոտեն նրան:

Թարգմանում է ռուսաց լեզվի ուսուցիչը՝ խելացի, բայց ինչ-որ մի ձև հնացած: Տեղեկացրեց նաև Պուշկինի և Տոլստոսյի հանդեպ ունեցած իր սիրո մասին, և որ տասը տարի ստիպված է եղել հագուստներ վաճառել մոսկովյան Լուժնիկում: Ասեց, որ ինքն էլ է մասնակցել այդ ցույցին, և որ Աքրամը վիրավորել է իր ազգին, նրան ներկայացրել որպես վայրենիներ և մարդասպաններ, նսեմացրել է Ադրբեջանի պատմությունը:

-Եվ գրքերը վառում էի՞ն:
Ոսուցիչը շփոթվեց:

- Դա շատ խաղաղ էր, մարդիկ վրդովված էին, այն ինչ Աքրամ Այլիսլին գրել է, չի եղել: Այստեղ հայերին ոչ ոք չի սպանել, իսկ դուք լսել եք, որ 1918 թվականին ադրբեջանցիների ցեղասպանություն է եղել:

-Ականջովս չի ընկել:

-Իսկ դուք ընդհանրապես հավատում ե՞ք, որ Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:

-Ի՞նչ կապ ունի այստեղ իմ հավատալը, դա փաստ է:

Մռայլ ԿԳԲ-իչնիկը բարձրացրեց մանկական աչքերը և դողացող ձայնով ասաց.

-Շնորհակալություն Ձեզ, շատ շնորհակալություն:

-Գիտեք, քսան տարի անց դուք կհպարտանաք Այլիսլիով: Նա առաջինը դեպի թշնամին քայլ կատարեց:

-Իսկ ինչու հայերը իրենք առաջինը չարեցին այդ քայլը:

-Որովհետև դրա համար պետք է շատ քաջ մարդ լինել: Ցավոք, Հայաստանում այդպիսի մեկը չգտնվեց, փոխարենը Ձեզ մոտ գտնվեց:

Տեսնում եմ, որ հակառակ դեմքի կոշտությունը պահպանելուն ուղղված ջանքերի՝ ուսուցչի դեմքին ժպիտ է տարածվում»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}