Պատրաստ ենք մասնակցել ցանկացած սպորտաձևի ու հաղթել`ցույց տվեք մենակ. Սոչիի հայ համայնքի նախաօլիմպիադական տրամադրությունները
Կրասնոդարի շրջանում ապրում է 5 մլն 330 մարդ, ամեն տարի բնակչության թիվն ավելանում է շուրջ 40-50 հազարով: Բնակչության 6 տոկոսը հայ համայնքն է, Կրասնոդարի շրջանում բնակվում է 326 հազար հայ, մեծաթիվ է նաև ուկրաինացիների համայնքը: Մյուս ազգություններն էլ ներկայացված են, բայց փոքրաթիվ, մասնավորապես` Կրասնոդարի շրջանում բնակվում է շուրջ 27 հազար վրացի: Այս մասին Սոչիում ընթացող Կովկասի երիտասարդ լրագրողների դպրոցի շրջանակում կազմակերպված «Ժամանակակից Ռուսաստանը. Օլիմպիական Սոչիի միասնությունն ու բազմազանությունը» խորագրով քննարկման ժամանակ ինչպես հայտնում է մեր թղթակիցը, հայտարարեց Կրասնոդարի շրջանի ադմինիստրացիայի ներքին քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Չերմիտ Մուգդինը:
«Ազգային հարցը ամենից շատ շահարկվողներից է, այդ իսկ պատճառով տեղի իշխանությունները միշտ այն պահում են ուշադրության կենտրոնում»,- տեղեկացրեց նա` նշելով, որ շրջանի խոշոր քաղաքներում գործում են ազգային խորհուրդներ, ազգային համայնքներն էլ բավականին ակտիվ են:
«Ռուսաստանի հայերի միության» Սոչիի ներկայացուցչության ղեկավար Հրաչ Մակեյանն էլ խոսեց կարճ ու կոնկրետ` հայերը միշտ եղել են Սոչիում, ակտիվ մասնակցել են քաղաքի կյանքում ու զարգացման ծրագրերում ու այդպես էլ կլինի այսուհետ ևս.
«Ապրում ենք այստեղ, աշխատում ենք ՌԴ օրենքներով, մենք բոլորս ՌԴ քաղաքացիներ ենք: Ապրում ենք կողք կողքի խաղաղ, առանց խնդիրների, յուրաքանչյուր դպրոցում կարելի է հայերեն սովորել….. Իսկ ամենալավը նա է, որ և հայկական տոներն ենք նշում, և ռուսական»,- նշեց Հ.Մակեյանը:
Անդրադառնալով օլիմպիական խաղերին, Սոչիի հայ համայնքի ղեկավարը հայտարարեց, որ դրանք ևս մեկ առիթ հանդիսացան, որպեսզի երկրին ցույց տան, որ ազգությունները Կրասնոդարի շրջանում առանց խնդիրների են ապրու, միմյանց հետ շփվում ու նաև ակտիվ մասնակցություն ունենում նախապատրաստական աշխատանքներում:
«Հայերով մասնակցում ենք այդ աշխատանքներին, պատրաստ ենք մասնակցել ցանկացած սպորտաձևի ու հաղթել: Ցույց տվեք մենակ»,- հավելեց նա:
Ի դեպ, հնչեց նաև օրակարգային ամենագլխավոր հարցը` արդյո՞ք կհասցնեն մինչև ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը ավարտել շինարարության ողջ ծավալը. Կրասնոդարի շրջանի ադմինիստրացիայի ներքին քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրենը հավաստիացրեց.
«Մի անհանգստացեք, ամեն ինչ էլ կհասցնենք»,- ու հրավիրեց բոլորին անձամբ ներկա գտնվել խաղերին ու ականատեսը լինել դրա:
Նշենք, որ լրագրողների դպրոցը նախաձեռնել է «Հյուսիս - Հարավ» քաղաքագիտական կենտրոնը (ՌԴ):
Նախորդիվ`
Օլիմպիական Սոչին սպասման մեջ է` կհասցնեն, արդյո՞ք, ավարտել բոլոր գործերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները