Միխայիլ Շումախերի ուղեղի ձախ կիսագունդը մինչև վայր ընկնելը վնասված է եղել
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել. հայտնի է դարձել, որ չեմպիոնի ուղեղի ձախ կիսագունդը վնասվել էր դեռևս 5 տարի առաջ, Իսպանիայում, վթարի ժամանակ:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին Շումախերը իր 14-ամյա որդու՝ Միկի հետ ֆրանսիական լռեներում սահելիս վայր է ընկել և գլուխը հարվածել է քարին՝ դրա հետևանքով ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք: Նույն պահին նա ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են ուղեղում արյան զեղում, և մինչև հիմա չեմպիոնը գտնվում է կոմայի մեջ:
«Կոմսոմոլսկայա պրավդան» վկայակոչելով գերմանական «Bild»-ին, նշում է, որ սպորտային հիվանդանոցի բժիշկ Հովհաննես Պայլը պատմել է, որ դեռևս 2009-ին մոտոցիկլից ընկնելիս Շումախերը գլխի շրջանում հարված է ստացել, ինչի հետևանքով ուղեղի ձախ կիսագնդի վնասվածք է ստացել: Եվ հենց այդ հատվածում է հեմատոման առաջացել: Հիվանդանոցում գտնվելուց հետո Շումախերին արդեն երկու անգամ վիրահատության են ենթարկել, և նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հունվարի 3-ին լրացել է չեմպիոնի 45-ամյակը: Նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, կինը և երեխաները հերթապահում են նրա հիվանդասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում