ՌԴ ԱԳՆ. Կիևում անկարգությունները հրահրվում են դրսից
Կիևում անկարգությունները հրահրվում են դրսից: Այս մասին «Ինտեֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա դիտարկմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ընդդիմության գործողությունները խախտում են բոլոր եվրոպական նորմերը:
«Քաղաքապետարանի, կառավարական շենքերի գրավումը, որտեղ գրոհայինները մնացել են մի քանի շաբաթ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ դա տեղի ունենա Եվրամիության որևէ երկրում: Հնարավո՞ր է դա: Նրանք երբեք դա թույլ չէին տա»,- ընդգծել է նա:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև Մոսկվայի պատրաստակամության մասին միջնորդել Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծման գործում:
«Միայն մեկ դեպքում. եթե մեզ խնդրեն այդ հարցով: Սակայն, որքան ես հասկանում եմ, նման օգնության կարիք չկա. այժմ կան ուղիղ շփումներ նախագահի, կառավարության և ընդդիմության միջև»,- նշել է Ս. Լավրովը:
Նախորդող՝ ԱՄՆ-ն սպառնացել է Ուկրաինային սանկցիաներ կիրառել
Եվրամիությունը համազգային երկխոսություն սկսելու կոչ է արել Ուկրաինային
«Freedom House»-ը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները