Ռ. Սիկորսկի. Սկզբում բարեփոխումներ Ուկրաինայում, այնուհետև նոր ԵՄ-ի աջակցությունը
Սկզբում բարեփոխումների անցկացում Ուկրաինայում, իսկ այնուհետև նոր Եվրոպական միության կողմից օժանդակության տրամադրում. նման տեսակետ է հայտնել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրվելիք հնարավոր ֆինասնական օժանդակության մասին լուրերը: Տեղեկացնում է ուկրաինական «ՈՒՆՆ» լրատվական գործակալությունը:
«Ոիկրաինայի համար արդեն հասանելի են Միջազգային արժութային հիմնադրամի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական զարգացման բանկի կողմից տրվող հսկայական գումարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ցուցաբերվող մակրոտնտեսական օժանդակությունը: Սակայն Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի: Չբարեփոխված տնտեսության համար գումարներ չկան»,- նշել է Լեհաստանի արտգործնախարար Ռ. Սիկորսկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինային տրվելիք ֆինանսական աջակցության մասին խոսել էր Անվատնգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Այս առումով ԵՄ-ի առաջարկները ներառում էին այն, ինչը նախկինում արդեն իսկ առաջարկվել էր Ուկրաինային:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում