WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Wall Street Journal պարբերականը անդրադարձ է կատարել անցած շաբաթ Թուրքիայի սահմանից Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղի վրա իսլամիստների իրականացրած հարձակմանը և համեմատություններ անցկացրել Հայոց ցեղասպանության հետ:
Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Երբ իսլամիստ ապստամբները այս շաբաթ գրավեցին Լաթաքիայի մատույցները, դա եղավ իրենց առաջին պահակակետը Միջերկրական ծովում: Ռազմական ագրեսիան խորհրդանշական էր մի քանի պատճառով. «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» ապստամբները գրավեցին Բաշար Ասադի հայրենի նահանգի հյուսիսային շրջանները, մինչդեռ թուրքական օդուժը հարվածեց վարչակարգի ռազմական ինքնաթիռը, որը փորձում էր ռմբակոծել ապստամբների առաջխաղացումը:
Սակայն Լաթաքիա նահանգում գտնվող Քեսաբ գյուղի հայերի համար, որը ապստամբները գրավել էին հանգստյան օրերին, Թուրքիայի ներգրավվածությունը հիշեցնում է իրենց պատմության մութ էջերը` Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացրած ցեղասպանությունը: Թուրքերը փշաքաղվում են ցեղասպանություն տերմինից, երբ օսմանյան ուժերի ձեռքում մահացան 1.5 մլն հայեր:
Սիրիայի հայերը Թուրքիային մեղադրում են Քեսաբում ապստամբներին օգնելու մեջ, քանի որ Անկարան երկար ժամանակ աչք է փակել ապստամբների կողմից իրենց սահմանը հատելու և զենքեր տեղափոխելու վրա, իսկ «Նուսրայի» հաղթանակը հավասարեցնում է Հայոց ցեղասպանության հետ:
«Թուրքերը մեր դեմ են: Դա անընդունելի է պատմության համար: Ցեղասպանությունը կրկնվում է Քեսաբում: Ինչ վատ օր դա տեղի ունեցավ: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են այս գեղեցիկ Քեսաբ գյուղը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է օգտատերերից մեկը:
Եվ մեկ օգտատեր նույնպես գրառում է կատարել Քեսաբի դեպքերի վերաբերյալ, որտեղ ապրում էին իր հարազատները և անվտանգության նկատառումներով տեղափոխվել էին Լաթաքիա:
«Այն վայրը, որտեղ մենք անցկացնում էինք մեր ամառային արձակուրդները վերածվել է պատերազմի դաշտի… Սիրիայի ազատ բանակը ռմբակոծում է այդ վայրը, մինչդեռ Սիրիայի բանակը ամեն ինչ անում է Քեսաբը փրկելու համար… Միակ դրական բանն այն է, որ Քեսաբի բնակչությունը տարհանվեց ճիշտ ժամանակին: Նրանք, այդ թվում և իմ ընտանիքը, այս մարտից հետո, անտուն կլինեն»,-գրել է քեսաբցի ուսանողը, ով այժմ բնկավում է ԱՄԷ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան