Պուտինը մեկնել է Մինսկ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղևորվել է Մինսկ՝ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «նորմանդյան ձևաչափով» բանակցություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական էջից:
Բելառուսի մայրաքաղաք են մեկնել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը:
Նշենք, որ Պուտինի, Օլանդի, Մերկելի և Պորոշենկոյի բանակցությունները ստացել են «նորմանդյան ձևաչափ» անվանումը, քանի որ այս կազմով նրանց առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նորմանդիայում:
Հիշեցնենք, որ Օլանդն ու Մերկելը փետրվարի 5-ին և 6-ին Կիևում ու Մոսկվայում հանդիպումներ ունեցան Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներին: Բանակցություններն անցկացվեցին փակ դռների հետևում, համատեղ որևէ հայտարարություն հանդիպումների արդյունքում չի եղել:
Փետրվարի 8-ին Պուտինը, Օլանդը, Մերկելն ու Պորոշենկոն անկացրել են հեռախոսային խորհրդակցությունԴոնբասում համակարտության կարգավորման վերաբերյալ: Հեռախոսազրույցի արդյունքները չեն հրապարակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան