
Արևային էներգիայով սնվող ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնում
Շվեյցարացի հայտնի հետազոտող Բերտրան Պիկարը և նրա գործընկեր Անդրե Բորշբերգը պատրաստվում են մարտի 9-ին շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել արևային էներգիայով աշխատող ինքնաթիռով: Մեկտեղանի ինքնաթիռը պետք է թռչի Աբու-Դաբիից և հասնի Օման, հետո՝ Հնդկաստան: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Մի քանի ամսում ինքնաթիռը կլինի բոլոր մայրցամաքներում բացի Անտարկտիդայից և կհատի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Պիկարը և Բորշբերգը կփոխարինեն իրար ղեկի մոտ: Նրանք տարբեր քաղաքներում կանգ կառնեն ինքնաթիռի վերանորոգման և սպասարկման համար, ինչպես նաև հրապարակային դասախոսություններ կկարդան այլընտրանքային էներգետիկայի մասին: