New York Times. Հռոմի պապի հայտարարությունից ազդված թուրք նախարարը վիրավորել է արգենտինացիներին
«Թուրք պաշտոնյաները շարունակում են արտահայտել իրենց զայրույթը այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 12-ի կիրակնօրյա պատարագին շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որակեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»»,-գրում է ամերիկյան New York Times-ը:
Վերջին վրդովված պատասխանը Թուրքիայի Եվրոպական հարցերի նախարար Վոլքան Բոզքըրինն է, ով հայտարարել է, թե բոլոր արգենտինացիների եւ ոչ միայն Հռոմի պապի «ուղեղները լվացել են իրենց մեջ ապրող հարուստ եւ հզոր հայերը»:
Այնուհետեւ նախարար Բոզքըրը փորձել է Թուրքիայի ազգային հեռուստաընկերության եթերում բացատրել, թե որտեղից կարող էին արգենտինացիներն իմանալ 1915-23թթ շրջանում մոտ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին:
«Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մամուլը եւ բիզնեսը», - ասել է թուրք նախարարը, ով ոչ ապացույցներ է ներկայացրել, ոչ էլ իրեն հարց են հղել նման հիմքեր ներկայանցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան