Սաուդյան Արաբիան պատրաստ է 5-օրյա հումանիտար հրադադար հաստատել Եմենում
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, որը անդադար ռմբակոծում է Եմենի Սաադա նահանգում հուսիների դիրքերը, հայտարարել է մայիսի 12-ից 5 օրով հումանիտար հրադադար հաստատելու մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք որոշել ենք, որ կրակը կդադարեցվի մայիսի 12-ին տեղի ժամանակով ժամը 23:00-ին: Այն կտևի 5 օր, որից հետո, եթե հաջողությամբ պսակվի, կշարունակվի»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը:
Ենթադրվում է, որ հրադադարի օրերին հնարավորություն կլինի հումանիտար օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: Այս ընթացքում մահացել է 1300 մարդ, իսկ ավելի քան հարյուր հազարը ստիպված էր լքել իր տունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան