Ֆրանսուա Օլանդ. Պալմիրայի գրավումը մեծ ողբերգություն է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից Սիրիայի Պամիրա քաղաքի գրավումը մեծ ողբերգություն է, սակայն իսկական ողբերգություն է Սիրիայի խաղաղ բնակչության ամենաօրյա տառապանքները: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Մեծ ողբերգություն է, երբ համաշխարհային մակարդակի մշակութային արժեքները գրավում են ահաբեկիչները, սակայն ամեն օր ԻԼԻՊ-ի և Սիրիայի կառավարական զորքերի միջև տեղի ունեցող թեժ մարտերից տառապում է խաղաղ բնակչությունը»,-ասել է Օլանդը:
Նրա խոսքով, իրենք պետք է գործեն, քանի որ վտանգի տակ են հայտնվել ոչ միայն պատմական հուշարձանները, այլև խաղաղ բնակիչները:
«Դա այն է, ինչ Ֆրանսիան արել է երկար ժամանակ»,-ավելացրել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը մեկշաբաթյա ծանր մարտերից հետո ի վերջո գրավեց Սիրիայի հնագույն Պամիրա քաղաքը` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան