Մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 18:00:
Մրցույթի կազմակերպիչների փոխանցմամբ, իրենց նախընտրած կայքի կամ շարժական հավելվածի օգտին բաժանորդները կարող են քվեարկել՝ իրենց բջջային հեռախոսահամարից ուղարկելով SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ) և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ կոդը, որը կարելի է գտնել http://www.armnetawards.am/ կայքում` յուրաքանչյուր կայքի հասցեի կողքը:
Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
“ArmNet Awards 2013” ինտերնետային կայքերի մրցույթին այս տարի մասնակցում են 400 կայք, բջջային հավելված և սոցիալական ցանցերում անձնական էջեր, որոնցից ժյուրիի անդամները և հանրությունը կընտրեն հաղթողներին մրցույթի 8 անվանակարգերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա