Հասարակություն 16:27 27/04/2012

Սոցհարցումներն ու դրանց օբյեկտիվությունը

Gallup International Association-ն այսօր ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացված հերթական սոցհարցման արդյունքները:

Սոցհարցումներն, իհարկե, մեզանում վստահություն չեն ներշնչում: Ինչպես ֆուտբոլում` յուրաքանչյուր թիմի երկրպագու կարծում է, որ մրցավարն իր թիմի նկատմամբ խտրական է եղել: Բնականաբար, այդ զգացումը հատկապես խորն է պարտված թիմի անդամների ու նրանց երկրպագուների մոտ: Ինչպես ցանկացած մարզաձևում, այս պարագայում էլ հանրային կարծիքի ուսումնասիրողները զերծ չեն սխալներից (որոնք կարող են լինել մեթոդաբանական): Բայց եթե դրանք առկա են, չի նշանակում, որ հարցման արդյունքները սխալ են միայն այն պատճառով, որ չեն բավարարում շահագրգիռ կողմերից որևէ մեկին:

Ինչևէ: Սոցհարցման պարագայում, ինչպես և սպորտում, տեղին է ոչ թե պայքարել արդեն իսկ արձանագրված արդյունքների դեմ, այլ վերլուծել իրավիճակը և փորձել հաջորդ «քննությունից» առաջ շտկել բացթողումները: Այս իմաստով անկախ հարցման արդյունքների հանդեպ մեր հավատից կամ կասկածամտությունից, արժե դրանց անդրադառնալ:

Յուրաքանչյուր սոցհարցման պարագայում բոլորին հետաքրքրող թեման, իհարկե, առաջիկա ընտրությունների մոտավոր պատկերին առչնվող հարցադրումն է: Այն որպես կանոն հնչում է այսպես` «ո՞ւմ կընտրեք, եթե ընտրությունները լինեն առաջիկա կիրակի»: Եվ ահա, Gallup International Association-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ապրիլի 17-23-ն իրականացված հարցման ընթացքում այս հարցին պատասխանելիս, 1080 մասնակիցների 27.4%-ը նախապատվությունը տվել է ՀՀԿ-ին, 20.9%-ը ԲՀԿ-ին, 8.5%-ը ՀԱԿ-ին, 4.4%-ը «Ժառանգությանը», 4.2%-ը` ՕԵԿ-ին, 3.7%-ը` ՀՅԴ-ին, 0.7%-ը` ՀԿԿ-ին, 0.1%-ը` ՀԴԿ-ին:
Հարցվածների 11.8%-ը հրաժարվել, 8.4%-ը` դժվարացել է պատասխանել այս հարցին: 5.9%-ը նշել է, որ ընտրություններին չի մասնակցելու, իսկ 3.9%-ն էլ բոլորին դեմ է արտահայտվել:

Քանի որ չքվեարկողների ու բոլորին դեմ քվեարկողների քվեներն ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցություն չունեն, բնականաբար նշված թվերը հնարավոր արդյունքների մոտավոր պատկեր չեն ներկայացնում: Այդ իսկ պատճառով սոցիոլոգները վերլուծում են և առանձնացնում արդեն իսկ կողմնորոշված ընտրազանգվածի նախապատվությունները: Ըստ այդմ, ապրիլի 17-23-ին իրականացված հարցումն ունեցել է հետևյալ պատկերը. ՀՀԿ` 39,2%, ԲՀԿ` 29,9%, ՀԱԿ` 12,2%, «Ժառանգություն»` 6,3%, ՕԵԿ` 6,0%, ՀՅԴ` 5,3%: ՀԿԿ-ի վարկանիշը կազմել է 1,1%, ՀԴԿ-ինը` 0,1%: ՄՀԿ-ի անունն առհասարակ նշված չէ:

Այս արդյունքներն, ինչպես ասացինք, տարբեր ուժերի սրտովը չեն ու նրանք հաճույքով կասկածի տակ են առնում դրանք: Սակայն նույն ինտենսիվությունը չկա հարցման մյուս արդյունքների վերաբերյալ: Մինչդեռ դրանք ուղղակի առնչություն ունեն վերը նշվածների հետ:

Տեսեք: Ըստ Gallup International Association-ի հարցման արդյունքների, հասարակությանը ամենաշատ հուզող խնդիրներն են գործազրկությունը (74%), տնտեսական վիճակը (42%), գնաճը (30%), արտագաղթը (23%), ցածր թոշակները (15%), բարձր հարկերը (13%), առողջապահական համակարգի վատ վիճակը (12%), կառավարական համակարգը, կոռուպցիան (11%), կրթական համակարգի վիճակ (10%):

Ինչպես տեսնում ենք, խնդիրները` անկախ դրանք կարևորողների քանակից, գրեթե նույնությամբ կրկնում են այն ամենը, ինչ ասվում է ակտիվ քարոզարշավի մեջ մտած քաղաքական գործիչների կողմից: Եվ ամբողջ հարցն այն է, որ կրկնում են` ընդամենը արձանագրելով դրանք: Մինչդեռ քաղաքական կուսակցությունների պարագայում շատ ավելի կարևոր է, թե ինչ լուծումներ են առաջարկում այդ խնդիրների համար:

Օրինակ, բոլորը վստահեցնում են, որ գործազրկությունը հաղթահարելու, բայց չեն ասում` թե ինչպես: Համենայնդեպս չեն ներկայացնում օրվա կուրսին այլընտրանքային լուծումներ (կամ եթե կցկտուր ինչ-որ բան ասվում է, մանրամասնված ձևով չի ներկայացվում, թե ինչ ռեսուրսով, ինչի հաշվին է դա հնարավոր անել): Կամ բոլորը նշում են, որ կենսաթոշակները բարձրացնելու են, բայց այդպես էլ չեն ասում ինչի հաշվին:

Ի վերջո մեր ժողովուրդը, եթե կուզեք` էլեկտորատը, այն աստիճան ոչ բանիմաց չի, որ թեկուզ իր ցանկությունները բավարարող խոստումներ լսի ու չկարողանա թացը չորից առանձնացնել: Ոզնու համար էլ պարզ է, որ եթե երկրում թոշակ ստացողների թիվը գերազանցում է վարձու աշխատողներին, ապա` եթե անգամ բոլոր աշխատողների աշխատած ողջ գումարը գանձվի հօգուտ կենսաթոշակային հիմնադրամի (ինչը, բնականաբար, հիմարություն է), միևնույն է` կենսաթոշակները միջին աշխատավարձին հասնել չեն կարող: Մինչդեռ որոշ կուսակցություններ նման խոստումներ են տալիս, հետո զարմանում, որ սոցհարցումների ժամանակ մարդիկ 100%-ով իրենց չեն նշել:

Իրողությունն այն է, որ Հայաստանում միջին վիճակագրական ընտրողը շատ ավելին գիտի ու նախապատվությունը տալիս է դրա հիման վրա, քան իր մասին մտածում են ընտրվողները: Արդյունքում ընտրազանգվածի մոտ հետաքրքրությունը կորում է թե քաղաքականության, թե կուսակցությունների և թե նրանց խոստումների հանդեպ: Սա վկայում են նաև հարցման արդյունքները, որոնց համաձայն` քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրվածներն ընդամենը 7% են, իսկ ընդհանրապես չհետաքրքրվածները` 19%:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}