ՀՀ կառավարությունը պետք է 31 հազար եվրո փոխհատուցի ընդդիմադիր գործչին. Եվրադատարանն է որոշել
Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ և այժմ Բելգիայում քաղաքական ապաստարան ստացած Գրիշա Վիրաբյանը հաղթել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Օրերս ՄԻԵԴ կայացրած վճռով, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է 31 հազար եվրո գումար վճարել Գրիշա Վիրաբյանին, որից 25 հազար եվրոն` որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ 6 հազար եվրոն` դատական ծախսերի համար:
Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՄԻԵԴ պաշտոնական կայքէջից:
Եվրոպական դատարանը գտել է, որ Վիրաբյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում է կատարվել:
Հիշեցնենք, որ 2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակից է եղել: Ապրիլի 23-ին նա ապօրինի կերպով բերման է ենթարկվել Արտաշատի ոստիկանության բաժին և դաժան ծեծի ենթարկվել, ինչի հետևանքով էլ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց: Անյ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել էր, որ ոստիկանությունում Վիրաբյանի նկատմամբ իրականացվել են գործողություններ, որոնք միջազգային իրավունքում որակվում են որպես «դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք»:
Նկատենք, որ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև հօգուտ «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի էր վճիռ կայացրել` պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը ազատամարտիկին վճարել 6 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին