Իրավունք 13:53 19/04/2013

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում իրավունքներ են խախտվում. Մեղավորը կառավարությո՞ւնն է

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատողների իրավունքներ են խախտվում, այստեղ կյանքի չեն կոչվում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի առանձին դրույթներ, որոնք հիասթափեցնում են աշխատակազմում աշխատողներին, իսկ այնտեղից հեռացածներին էլ փաստի առաջ կանգնեցնում:

Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում 2010-ին կատարված փոփոխություններով պաշտպանի վրա դրվել են որոշ պարտավորություններ, որոնք կապված են աշխատակազմի իրավական կարգավիճակի հստակեցման հետ:

Մասնավորապես, օրենքով սահմանվում է, որ Պաշտպանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, պետական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները պետական ծառայողներ են։ Իսկ պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում ՄԻՊ մասին օրենքին։ Այսինքն, ՄԻՊ աշխատակազմում աշխատողները Դատական դեպարտամենտում աշխատողների մակարդակում են և նրանց վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» օրենքի դրույթները և օրինակ, դատական ծառայությունը ենթադրում է նաև Պաշտպանի աշխատակազմում ծառայություն, Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները իրականացնում է Պաշտպանի աշխատակազմի ղեկավարը, իսկ ահա Հայաստանի դատարանների նախագահների խորհրդին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը:

Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել 2011-ի հունվարի 5-ին և դրանից մեկ ամիս հետո` փետրվարի 5-ին, նախկին Պաշտպան Արմեն Հարությունյանի կողմից հաստատվել են Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը: Դրանից հետո Արմեն Հարությունյանը հրաժարական տվեց և աշխատանքի անցամ ՄԱԿ-ում: Ըստ դարձյալ նույն օրենքի, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցերորդ ամսվա ամսի 1-ից, այսինքն, դեռևս 2011թ. հուլիսի 5-ին պետք է այդ վերապատրաստումն անցկացված լիներ: Սակայն մինչ այժմ նման բան չի արվել:

Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները ենթակա են շնորհման Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստման և գործունեության գնահատման արդյունքում մինչև, ըստ ՄԻՊ օրենքի, հոկտեմբերի 1-ը: Այսինքն, այս բոլոր գործողությունները, որոնք ՄԻՊ-ին պարտադրվում են օրենքով, պետք է կատարվեին դեռ 2011-ին, որոնք, սակայն չեն կատարվել:

Ներկայիս Պաշտպան Կարեն Անդրեասյանի պաշտոնն ստանձնելուց հետո Արմեն Հարությունյանի «կադրերը», ովքեր լքել են աշխատակազմը, այժմ փաստի առաջ են կանգնել` պետական ծառայողի դասային աստիճան չունեն այլ մարմիններ աշխատանքի անցնելու համար: Դժգոհ են նաև Պաշտպանի աշխատակազմում ներկայումս աշխատող որոշ ծառայողներ, որոնք նույնպես չունեն դասային աստիճան:

ՄԻՊ աշխատակազմում ծառայողների վերապատրաստման մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան լրատվական ծառայությունից տեղեկացրել են. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականի ծախսերից միջոցներ չէին նախատեսվել վերապատրաստման գործընթացը սկսելու համար` 2011 թվականի օգոստոսի 4-ի N 01/08/2196-11 գրությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ներկայացվել էր 2012 թվականի բյուջետային հայտը և հաշվարկները, որում նախատեսվել էր Մարդու իրավունքների պաշտպանի Երևանյան և մարզային գրասենյակների 77 աշխատակիցների վերապատրաստում, սակայն նշված առաջարկը ՀՀ Կառավարության կողմից չէր ընդունվել»:

ՄԻՊ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Պաշտպանը վարչապետին ուղղված գրությամբ խնդրել էր միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստումը կազմակերպելու համար: Սակայն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարը հայտնել է, որ նշված հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման գործընթացի շրջանակներում` համապատասխան բյուջետային հայտի առկայության պայմաններում: Ըստ աղբյուրի, 2013 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման գործընթացի շրջանակներում` համապատասխան բյուջետային հայտ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստումն կազմակերպելու վերաբերյալ:

Տեսնելով, որ կառավարությունից «բան դուրս չի գալիս», Պաշտպանը 2012-ին դիմել է Հայաստանի դատական դեպարտամենտին, սակայն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը թիվ ԴԴ-1-Ե-5364 գրությամբ հայտնել է, որ ՄԻՊ աշխատակազմում աշխատողների վերապատրաստում իրենց միջոցների հաշվին անցկացնել հնարավոր չէ, քանի որ 2012-ի բյուջեով միջոցներն հատկացվել են դատավորներին, դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին վերապատրաստելու նպատակով:

Պաշտպանը դատական դեպարտամենտին դիմել է հաշվի առնելով ՄԻՊ օրենքով նախանշված իրավահարաբերությունները դատական դեպարտամենտի հետ: «Մենք եզրակացրել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման անցկացումն ապահովելու միջոցները ՀՀ պետական բյուջեով տրամադրվում են ՀՀ դատական դեպարտամենտին», դեպարտամենտին դիմելու պատճառն են ներկայացրել ՄԻՊ լրատվական ծառայությունից:

Եվ մինչ գումարներ չեն հատկացվում հինգ տասնյակից ավել աշխատողներին վերապատրաստելու համար խախտվում է Սահմանադրության 5-րդ հոդվածը և ամենակարևորը` աշխատողի իրավունքը: Բացի այդ, մեր զրուցակից ՄԻՊ աշխատակազմի ներկա և նախկին աշխատողներն ասում են, որ ներկայումս ՄԻՊ աշխատակազմում աշխատում են բուհը նորավարտ երիտասարդներ, որոնք նաև սուբյեկտիվ պատճառներով հայտնվել են Պաշտպանի գրասենյակում, հետևաբար աշխատակազմի արդյունավետ գործունեության համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է վերապատրաստվելը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}