Ինչո՞ւ են փաստաբանները դիմում դատադուլի. Բացատրել է Հայկ Ալումյանը
Հայաստանի դատական համակարգում իրավիճակն անհասկանալի է. Վճռաբեկ դատարանը կարող է կայացնել որոշումներ, որոնք հակասում են նախորդ որոշումներին: Այդ մասին այսօր հունիսի 10-11-ին կայանալիք երկօրյա դատադուլից առաջ հայտարարեց Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Խնդիրը մտահոգում է մեր վստահորդներին, որովհետև նրանք երբեք չեն հասկանում, թե ինչո՞ւ Վճռաբեկ դատարանը անպատասխան թողեց ու չքննեց իրենց բողոքները, ինչո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոքն ընդունում ու հանուն բողոքողի վճիռներ կայացնում», -հայտարարեց Ալումյանը:
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ փաստաբանները այսպիսի բողոքի ակցիա իրականացրել են, սակայն մինչ այժմ արդյունքներ չեն ստացել: «Ինչո՞ւ դատադուլ, որովհետև մենք տարբեր ձևերով փորձել ենք առաջ քաշել այդ հարցը, բայց արդյունք չենք ստացել», հավելեց Ալումյանը:
Նշենք, որ այս պահի դրությամբ փաստաբանների երկօրյա ակցիային միացել են 150-ից ավելի փաստաբաններ:
Հարակից հրապարակում. Հունիսի 10-ին նոր գործադուլ. Փաստաբանները դարձյալ ոտքի են կանգնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները