Հասարակություն 12:29 09/05/2014

Հույսի ու հավատի սպասումով` զինվորի օրագիրը ռազմի դաշտից

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Զինվորականների նամակները, որ ստացվել են ռազմաճակատից, Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մի մասն են կազմում։ Իսկ տարեգրության ամենավառ վկայությունը զինվորի օրագիրն է, որտեղ նկարագրվում են մահվան դեմ կանգնած մարտիկի ապրումները:

Ներկայացնում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակից Բաբկեն Քալանթարյանի օրագրից մի հատված: Օրագիրը գրված է գեղեցիկ, վայելուչ և ընթեռնելի ձեռագրով՝ մաքուր հայերենով։ Օրագիրը գրել է 1941 թ-ին և ավարտել 1943թ-ին: Նամակները և օրագիրը, որը գրվել է պատերազմի պայթյունների տակ, դեռ պահում է այդ ժամանակվա մահացու շունչը: Զինվորի օրագիրը մինչ օրս մասունքի նման պահում են զավակները:

Բ.Քալանթարյանը ռազմաճակատ է մեկնել 17 տարեկանում` կամավոր: Ավագ եղբայրը` Մելիք Քալանթարյանն այդ ժամանակ արդեն ռազմաճակատում էր: Ցավոք, 1944թ-ին եղբայրը զոհվեց և այդ կորուստը մինչև  կյանքի վերջ նրան հանգիստ չէր տալիս:

Հատված զինվորի օրագրից.

Հունիսի 6

Ահա 27 օր է, որ պառկած եմ Օլգինկայի հոսպիտալում` ձախ ոտքից վիրավոր: Մինչև այժմ պարզապես չեմ կարողացել լրացնել օրագիրս: Այժմ որոշել եմ ինչ գնով էլ լինի գրաշարել անցած դեպքերը:

Մայիսի 6-ին սկսեցինք մոտենալ առաջնային գծին և տեղավորվեցինք մի ձորակում: Քիչ հետո 3-րդ դասակը հրաման ստացավ գնալ առաջնային գիծ և այնտեղից մի քանի վաշտերի հետ անցնել հարձակման: Մեր նպատակն էր դուրս քշել ԴՈՏ-երից և ԴԶՕՏ-ներից գերմանացիներին, որոնք կառուցված էին Դոլգայա սարի գագաթին: Չանցած մեկ ժամ հրամայվեց, որպեսզի 2-րդ դասակը ևս շարժվի առաջ: Ես էլ որոշեցի առաջ գնալ նրանց հետ: Սարսափելի մութ էր, մեզ տրվեց մեկ կապավոր, որպեսզի հեռախոսական լարի օգնությամբ դասակին ուղեկցի անտառի նեղ արահետով: Վաշտի հրամանատար տխմար Վաշչենկոն գնում էր կապավորի հետևից, իսկ ես հետևում էի նրանց: Այնուհետև միաշար մեր ետևից գալիս էր դասակը, իսկ ամենավերջում` Բաղդասարյանը: Հենց որ հասանք կրակային գոտուն, որտեղ զգացվում էր կյանքի թանկություն, կապավորը հրաժարվեց առաջ շարժվել: Մորթապատ Վաշչենկոն հրամայեց ինձ բռնել լարից և ուղեկցել դասակը, իսկ ինքը սրտատրոփ իրեն գցեց այն խուլ ձորակը: Մի կերպ տեղ հասանք և պառկելով շղթա կազմեցինք: Հրամանատարները առաջ անցան հարձակման տվյալներ կազմելու: Կողքիս պառկած էր սերժանտ Իոզայտեսը, որն իրեն հավկուրի տեղ էր դրել, իսկ մյուս կողքիս պառկած էր Բարանովը: Մեկ էլ այն տեսնեմ, որ վերևում սկսվեց կատաղի փոխհրաձգություն: Նայում եմ կողքերս, ձայն տալիս, բայց սատանան տանի` ոչ մեկ չկա, միայն երեքս ենք մնացել: Պառկած սպասում եմ, թե երբ Բարանովը կբարեհաճի հրամայել առաջ շարժվելու, սակայն ապուշը մտադրություն էլ չունի: Իոզայտեսի ձեռքին կար մեկ տուփ գնդացրի փամփուշտ: Առաջարկեցի նրան, որպեսզի փամփուշտները տեղ հասցնենք: Բարձրացանք մինչև հակառակորդի կողմից պատրաստված լարացանցերին, որտեղ ավտոմատչիկներն էին գրոհում, իսկ մերոնք չկան: Որոշեցի նրանց հետ մի քիչ մասնակցել մինչև որ լսվի գնդացրի ձայնը, այնուհետև կկողմնորոշվեմ: «Կույրս», որը պառկած էր ինձնից մի քանի քայլ հետ, արդեն մի քանի անգամ ասել է` «Կալանտարյան յա իդու վ վորոնկու», իսկ ես պատասխանում էի սառը տոնով. «Նու կակայա ռազնիցա, իլի տուտ լեժատ, իլի վ վորոնկե»: Բայց իհարկե տարբերությունը շատ էր: Մոտ 20 րոպեից որոշեցի նորից գնալ մերոնց որոնելու: Ձայն եմ տալիս «պոչիս», իսկ նա անհայտացել է: Գրողը տանի, արյունը գլուխս տվեց` փախել էր որկրամոլ վախկոտը: Սողալով գնացի դեպի աջ թևը, ոչ ոքի չհանդիպեցի: Այնուհետև անցա դեպի ձախ: Ռակետներ էին, որ թռչում էին, գնդակներ էին լուսատու ու ռազրիվնոյ, որոնք կոտրվող ծառի ճարճատյուն էին բարձրացրել: Ձախ թևում, արկից առաջացած մի խոր փոսում նկատեցի հանդիսավոր գնդացիրը: Սողալով ընկա մեջը և ինչ տեսնեմ` 3-րդ դասակի կոմ. պոմ. վզվոդ սերժանտ Կոլելիշվիլին, իսկ մյուսը` կրտսեր սերժանտ Զիբրովը: Ընդամենը մնացել էր 30 փամփուտ: Որոշեցի հենց այդտեղ էլ մնալ:

Հունիսի 13, Օլգինկա

Գտնվում եմ Սոչու հիվանդանոցներից մեկում: Թե ինչպես եմ զգում ինձ, այդ հետո: Շարունակենք կիսատ մնացած նյութն ու հաջորդականությամբ գանք:

Առանց թշնամու կրակին պատասխանելու, գիշերը մի կերպ լուսացրինք: Լուսադեմին տղաները մի քանի արկղ փամփուշտ բերեցին, բայց մեր չար բախտից փամփուշտները լցրած էին ձեռքի գնդացրի շղթաների մեջ, որը հաստոցավոր գնդացրին պիտանի չէր: Սկսեցինք մի շղթան դատարկել, մյուսը լցնել: Երբ ամեն ինչ պատրաստ էր, տղաներին հետ ուղարկեցի: Նորից մնացինք երեքով թշնամու քթի տակ: Մեր կարծիքով` թշնամին գտնվում էր ուղիղ մեր դիմաց` 30 մ հեռու և աջ կողմում` նույն հեռավորության վրա: Իսկ ձախ կողմից խրամատները կարծում էինք, թե մերն է: Դրա համար այն կողմի վրա բոլորովին ուշադրություն չէինք դարձնում: Փոքր անց մեզ մոտ եկավ հակատանկային վաշտի փոխվաշտապետը, ավագ լեյտենանտը: Հանկարծ նկատեցինք, որ գնդակները երեք կողմից են մեզ վրա ճարճատելով տեղում, իսկ ձախ կողմից` ավելի ուժեղ: Ամեն ինչ պարզ էր այժմ: Ավագ լեյտենանտը իր զենքը ուղղեց ձախ և լսվեց խլացուցիչ կրակի ձայնը: Մենք կարծեցինք, թե նրա կտորներն էլ չի ճարվի, բայց ի զարմանս մեզ` տեսնենք մեկ էլ մյուս ծայրից է կրակում: Մի քանի անգամ կրակեց, բայց` անօգուտ: Պարզ տեսնում էին, թե ինչպես էր խրամատի մեջ վազվզում` փոխելով կրակային դիրքը: Նրա կրակոցների շեշտակիությունից զգացինք, որ գործ ունենք մի վարպետ սնայպերի հետ: Սկսեցինք զգուշանալ, բայց նրա ներկայությունը ձախ կողմում մեզ խելքահան էր անում: Հրացանս վերցրեցի ու սկսեցի հետևել նրան: Կրակում էի այնտեղ, որտեղից քիչ առաջ ծուխ էր բարձրացել նրա կրակողից: Մոտ 10 փամփուշտ այրելուց հետո տեսա, որ ոչինչ դուրս չի գալիս, որից հետո հետ քաշվեցի: Այդ ժամանակ Կոլելիշվիլին ջղայնանալով սնայպերի հմտության վրա, վերցրեց հրացանը և հայհոյելով սկսեց կրակել:

Չգիտեմ քանի գնդակ էր կրակել, երբ հակառակ կողմից արձակված գնդակը խփվելով մի քարի, ջարդեց ու քարի կտորներն ինչպես ասեղներ, թափանցելով շորերը` ցավ պատճառեց մեզ: Այդպիսի մի փոքրիկ կտոր դիպավ աջ ականջիս և սկսվեց մի խայտառակ արյունահոսություն: Մինչև ավագ լեյտենանտը կկապեր գլուխս, լսվեց երկրորդ պայթյունը և մի խորը խռռոց: Առանց հետ նայելու` ասացի, որ խփվեց Կոլելիշվիլին: Գնդակը կպել էր ուղիղ գլխի մեջտեղին ու դուրս եկել ծոծրակից քիչ վերև` ցրելով հետևից ամբողջ գանգը: Մոտ մի րոպե այդպես խռխռացրեց և յուրաքանչյուր խռռոցի ժամանակ գլխից դուրս էր ժայթքում արյունախառն ուղեղը և մեռավ...

Քիչ անց կրակել սկսեցին մերոնք, սակայն նորից տուժողը մենք էինք: Արկերը պայթում էին նորից մեզ մոտ, քանի որ գտնվում էին թշնամու տերիտորիայում: Եւ այդպես երկու կողմից էլ հյուրասիրվում էինք: Արկերի ազդեցության տակ այնքան էինք կծկվել ու գլուխներս կոխել հողը, որ ներվային էինք դարձել: Երբեմն իմ շնչառությունից կծկվում էի` կարծելով, թե ական է գալիս: Շատ դժվար է այդպիսի վայրկյաններ ապրել, երբ ամեն մի արկ իրեն հետ մահ է բերում: Այդպիսի ժամանակ րոպեն թվում է շաբաթ, իսկ ժամը` տարի: Զրկվում ես անգամ մտածելու կարողությունից: Երբեմն կրակի րոպեաչափ դադարի ժամանակ սկսում էի մտածել տան, ծնողներիս մասին: Հետաքրքիր է` ինչ են անում նրանք այս րոպեին, երբ իրենց որդու կյանքը մազից է կախված և գուցե մի քանի վայրկյան հետո կտրվի: Արդյոք զգո՞ւմ են...

Բայց երևի ճակատագիրս այդ չէր, փրկվում էի ամենուրեք...



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}