Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է իրականությունը. Հայ պատվիրակը արձագանքել է ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթին
Եվրոպայի խորհրդի անդամ երկիր Ադրբեջանում քսենոֆոբիան ու ատելությունը դարձել է պետական քաղաքականության մաս և այնտեղ կրթական ծրագրերը, մեդիան, քաղաքացիական հասարակություն, նույնիսկ արտաքին քաղաքականությունը մեկ առաքելություն ունեն` տարածել քսենոֆոբիա ու ատելություն հայկական էթնոսի նկատմամբ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
«Ադրբեջանի հասարակությունը այդ պատճառով ատում է այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու հայկական մշակույթի հետ: Բոլորս ենք հիշում Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով քնած էր եղել: Նման դաժան սպանություններ կարող են պատահել ամեն օր, ցանկացած վայրում, որովհետև ադրբեջանական հասարակության անընդհատ սնել են ու դաստիարակել հայերի նկատմամբ ատելության զգացումով», -հայտարարել է Կարապետյանը:
Պատգամավորի խոսքով, Ադրբեջանի իշախանությունները փորձում են ջանքեր գործադրել միջազգային հասարակությանը ցուցադրելու, որ բարեփոխումներ են իրականացնում:
«Մի քանի ժամ առաջ մենք այստեղ լսեցիք ելույթ, որտեղ ճշմարտությունը խեղաթյուրված էր. Ադրբեջանի նախագահը խոսում էր երկրում իրականացվող բարեփոխումներից, նշում էր, որ կոռուպցիան նվազել է երկրում, ազատ խոսք կա: Սակայն միևնույն ժամանակ մենք տեսանք, թե ինչպես երիտասարդները բերանները փակ ակցիա իրականացրին` ցույց տալով, որ երկրում ազատ խոսք չկա», -հավելել է Կարապետյանը:
Հարակից հրապարակումենր`
ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան
Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան