Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ, վստահեցնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու հայ զինվորի պատասխանը հակառակորդին հավանական պատերազմի ժամանակ, նա հայտարարեց, որ ուրիշ բան չի ակնկալում և իր զինվորն այսօր հաղթանակին է պատրաստ:
«Ես, որպես պաշտպանության նախարար, ամեն օր պատրաստվում եմ պատերազմի և ինձ համար, օրը բացվում կամ ավարտվում է պատերազմին պատրաստ լինելով: Իմ և իմ ենթակաների գործունեությունը ամեն օր ուղղված է դրան», -ասաց նա:
ՊԲ ղեկավարը նաև հավելեց. «Ամեն օր երեկոյան անվանականչի ժամանակ ամեն մարդ պետք է ճշտի՝ ով ինչ է անելու պատերազմի սկսելու ժամանակ»:
Մովսես Հակոբյանը հավելեց, որ առանց Արցախի մասնակցության հիմնախնդիրը լուծել անհնար է. «Ովքեր ուզում են բանակցեն, ինչ առաջարկություններ ուզում են ներկայացնեն, Արցախի հարցը լուծելու է Արցախի ժողովուրդը: Առանց նրա մասնակցության անհնար է այս խնդրի լուծումը: Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցությանը, կարող եք ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի»:
Մանրամասն՝ Panorama.am-ի տեսանյութում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող