«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով». Զեկույց հատուկ դպրոցների մասին

«Հատուկ դպրոցներում երեխաների նկատմամբ կիրառվում են պատիժներ, որոնցից ամենաթեթևը բարկանալն է, իսկ ամենածանրը` զրկելը սիրելի զբաղմունքից, խաղերից, զբեսանքից: Սակայն կան նաև ավելի ծանր պատիժներ, ինչպիսիք են` սպառնալ, անկյուն կանգնեցնել, թեթև խփել, ծեծել, ապտակել` «մի հատ աջից ձախ, մի հատ ձախից աջ», խփել գլխին: Ընդ որում մանկավարժը, որը կիրառում է գլխին խփելը, անում է մեծ քար ունեցող մատանիով, որը կարող է բացի հոգեբանական ազդեցությունից, ազդել նաև երեխայի առողջության վրա: Այս մեթոդաբանությամբ գործող մանկավարժներին զսպում է փոխտնօրենից քաշվելը, վերջինիս խիստ լինելը (մասնավորապես Երևանի թիվ 16, տեսողական հատուկ դպրոցում)»… Այս տվյալները ներկայացված են 2009թ-ից իր գործունեությունը ծավալող Հանրային դիտորդական խմբի երրորդ զեկույցում, որը հրապարակվեց օրերս:

Նշենք, որ խումբը ստեղծվել է Կրթության և գիտության նախարարարության որոշման համաձայն, դրա կազմում են 13 հասարակական կազմակերպությունների 31 ներկայացուցիչներ, որոնց նախորդ երկու զեկույցները հատուկ դպրոցների մոնիթերինգի արդյունքներով հրապարակվել է 2011 և 2012թթ-ին:

Ըստ զեկույցի հեղինակների` 22 հատուկ դպրոցներում, որտեղ իրականացվել է մոնիթորինգը, երեխա-դաստիարակ փոխհարաբերություններում առկա է բռնություն. «Ծեծ, փայտով ծեծ, քամահրանք, հայհոյանք, կոպիտ վերաբերմունք, հրել, խփել, ինչպես նաև բղավել, սաստել, ամոթանք տալ, մասնագիտական օգնություն չցուցաբերել, ստորացնել: Չնայած սոց.մանկավարժը պահում է բռնության դեպքերի վարման տետր, սակայն քանի որ «բռնություն չկա» այն դատարկ է մնում: Դպրոցում ծեծը և բռնությունները սովորական երևույթ են: Ծեծողները տնօրենը և մի շարք աշխատակիցներ: Ծեծում են ձեռքով, ցուցափայտով, ոտքերով, «պլետով», երկաթե ձողով և վախեցնում են նկուղ գցելով (Վանաձորի դպրոց, հատվածներ դիտորդների հաշվետվություններից)»,- ներկայացված է զեկույցում:

Հեղինակները նաև ավելացնում են, որ Վանաձորի դպրոցում, ըստ երևույթին, երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը պատմություն ունի և այն էլ` հայտնի պատմություն: Այդ դպրոցում գործառնվող անթույլատրելի պրակտիկայի վերաբերյալ նշում կա նաև ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի դիտողություններում:

Նման փաստեր զեկույցում բազմաթիվ են ու գրեթե բոլոր դպրոցներում դրանք կրկնվելու միտում ունեն, այսինքն կիրառվող բռնությունները, պատժի ձևերը, մանկավարժների վերաբերմունքը իրարից չեն տարբերվում: Հատուկ դպրոցները չեն տարբերվում նաև մյուս առումներով, մասնավորապես` շենքային պայմանների անմխիթար պայմաններով ու աշխատակազմի անբավարար թվաքանակով. «Ննջասենյակների ծանրաբեռնվածությունը գրեթե բոլոր դպրոցներում գերազանցում է թույլատրելի սահմանը: Չկան մշակված համապատասխան ստանդարտներ թե’ այդ և թե’ երեխաների կյանքի կազմակերպման այլ հիմնական ասպեկտների վերաբերյալ: Սովորական պրակտիկա է երեխաների հիմնարար կարիքների անտեսումը. օրինակ` անտարբերություն է դրսևորվում երեխաների կանոնավոր բուժզննման անհրաժեշտության հանդեպ, անտեսվում է երեխայի կարծիքը սննդի, հագուստի, ազատ ժամանցի կազմակերպման, որոշ դեպքերում էլ ընտանիքի հետ կապի պահպանման իրավունքը», -ասված է զեկույցում:

Խայտառակ վիճակ է հաստատությունների զուգարաններում ու լոգարաններում` հիգիենիկ պայմանները անբավարար են գրեթե բոլոր դպրոցներում: Անգամ հիգիենայի անհրաժեշտ պարագաները տրամադրվում են ոչ բոլոր դպրոցներում, այլ միայն ԿԳՆ ենթակայության տակ գտնվող հաստատություններում, իսկ ահա Տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներից միայն 8-ին են տրամադրվում: Հիգիենայի պակաս զգացվում է նաև հատուկ դպրոցների ճաշարաններում` հերիք չի երեխաները անհրաժեշտ սննդից են զրկված, մի բան էլ կանգնած են նման խնդրի առաջ ևս. «Սննդակարգը, որպես կանոն, չի բխում երեխաների նախասիրություններից, բացակայում է ձկնեղենը (բացառությամբ մեկ-երկու դպրոցի), քիչ է թարմ միրգը, պահեստներում հանդիպել են ժամկետանց մթերքի տեսակներ, որոշ ճաշարաններ անընդունելի հիգիենայի պայմաններում են աշխատում, օրինակ` Աշտարակի դպրոցում»:

Զեկույցը նաև փաստեր է պարունակում այն մասին, թե ինչպես են ոտնահարվում երեխաների մյուս իրավունքները ևս. «Երեխայի մի շարք իրավունքներ խախտվում են այս հաստատություններում: Դրանցից են` երեխայի պատշաճ հատուկ խնամքի իրավունքը, եթե նա զրկված է ընտանեկան միջավայրում ապրելու հնարավորությունից, երեխայի լավագույն շահերից ելնելով նրա խնամքի կազմակերպման գործընթացի ստուգման արդյունքում խնամքի բարելավման իրավունքը, երեխայի կարծիքը հաշվի առնելու իրավունքը, ծնողավարության համար պետական աջակցություն ստանալու իրավունքը, ծնողների հետ ապրելու և նրանց հետ կապ պաշտպանելու իրավունքը, եթե դա չի վնասում երեխային և պատշաճ որակյալ բժշկական խնամք ստանալու իրավունքը»,- արձանագրել է դիտորդական խումբը:

Իսկ սաների անհատական զարգացման ծրագրերը, համաձայն զեկույցի, առհասարակ ձևական բնույթ են կրում: Չի տարվում սոցիալական աշխատանք նաև ընտանիքների հետ. «Հաստատությունների մեծ մասը բավարար ջանք չի գործադրում իրենց սաների և ընտանիքի անդամների կանոնավոր կապի հնարավորություններ ստեղծելու, քաջալերելու և ամրապնդելու համար: Բացի այս, փոքր թիվ չեն կազմում այն մասնագետները, որոնք երեխայի խնամքի և երեխայի զարգացման թեմայով վերապատրաստում չեն անցել»,- ասված է զեկույցում:

Նկատենք, որ զեկույցի ներկայացմանն ընդառաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նախարարությունը ծանոթացել է հաշվետվությանն ու հիմնականում համաձայն է դրանում տեղ գտած նկատառումների ու խնդիրների, ինչպես նաև առաջարկների հետ: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ որպես հետևանք իրավիճակը հատուկ դպրոցներում և երեխաների ճակատագրերը գոնե ինչ-որ փոփոխության կենթարկվեն` ցույց կտա ոչ այնքան ժամանակը, որքան համապատասխան գերատեսչությունների կողմից կամքի դրսևորումը….

Նշենք, որ մոնիթորինգն իրականացվել է 2013թ. մայիս- հոկտեմբեր ամիսներին 22 հատուկ կրթական հաստատություններում, որտեղ խնամք է մատուցվում 2106 երեխաների, ներառյալ 876 երեխաների Տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններում և 1230 երեխաների՝ Կրթության և գիտության նախարարության: Այս հաստատություններում, համաձայն զեկույցի, գիշերում են 1081 երեխաներ, որոնց մեծ մասը տղաներ են:

Հարակից հրապարակում`
Նոր զեկույց` հատուկ դպրոցների մոնիթորինգի արդյունքներով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am
10:02
Փաշինյանի ուղերձում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ոչ միայն վտանգավոր են, այլև հակասահմանադրական. Փաստաբանի ահազանգը
«Դուք պետության ղեկավարը չեք և պարտավոր եք չխախտել ՀՀ սահմանադրությունն ու տապալել սահմանադրական կարգը»,-Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
09:52
Էրիկն այսօր կդառնար 24 տարեկան
44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան տարեդարձն է։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։  «03 01 2001 Մեր նոր տարվա...
Աղբյուր` Panorama.am
09:41
Մահից առաջ Հայկոն ցանկություն է հայտնել, որ իր հեռախոսը փոխանցեն նախկին կնոջը. Ինչո՞ւ
Սիրված երգիչ Հայկոն մահից առաջ ցանկություն է հայտնել, որ իր հեռախոսը փոխանցեն նախկին կնոջը՝ Անահիտ Սիմոնյանին։ «Ի՞նչ ես կարծում,...
Աղբյուր` Panorama.am
09:26
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 2-ին, ժամը 22:39-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում...
Աղբյուր` Panorama.am
22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}