ՏԻՄ ընտրություններ 14 համայնքում. նախնական արդյունքներ
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի թվով 14 համայնքներում նախօրեին կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:
Ըստ նախնական արդյունքների, Արմավիրի Գետաշեն համայնքի ղեկավարների ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ական Գագիկ Հովհաննիսյանը: Նա հաղթել է անկուսակցական Վարուժան Նազարյանին, ով ստացել է 174 ձայն:
Կոտայքի մարզի Զորավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Բաղդասար Թովմասյանը՝ ստանալով 550 ձայն, իսկ պարտված թեկնածու անկուսակցական Գևորգ Ղազարյանը ստացել է ընդամենը 257 ձայն:
Վայոց Ձորի Գնիշիկի համայնքի ղեկավարի ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ական Արա Լևոնյանը: Նա պարտության է մատնել իր կուսակից Մեսրոպ Մելքոնյանին:
Նույն մարզի Սերս համայնքում ընտրություններին մասնակցել է միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Տիգրան Մալխասյանը: Ընտրություններին մասնակցել է 85 մարդ: Նա ստացել է 73 ձայն:
Գեղարքունիքի Դդմաշեն համայնքում ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ական Ավետիս Ավետիսյանը և անկուսակցական Բորիս Հակոբյանը: Հաղթող է ճանաչվել Ավետիս Ավետիսյանը՝ ստանալով 922 քվե: Ներքին Գետաշենում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Գևորգյանը:
Լոռու Ձյունաշող համայնքում ընտրվել է ՀՀԿ-ական Գարրի Գրիգորյանը: Նա հակառակորդ չի ունեցել: Մաքենիսում ընտրվել է ԲՀԿ-ական Հարություն Մանուկյանը: Նա նույնպես միայնակ էր դուրս եկել պայքարի:
Շիրակի Հովտաշեն համայնքում ընտրվել է ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը: Նա պարտության է մատնել անկուսակցական Արսեն Եղոյանին:
Լուսակետրում համայնքի ղեկավար է ընտրվել ՕԵԿ-ական Սամվել Բալաբեկյանը՝ ստանալով 254 ձայն: Նա հաղթել է անկուսակցական Մուրադ Ոսկանյանին:
Արևիկ համայքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու է ՀՀԿ-ական Գարեգին Ստեփանյանը: Նա ստացել է 481 քվե՝ անցնելով անկուսակցական Դավիթ Թումիկանից:
Արագածոտնի Նոր Ամանոս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահրամ Ավետիսյանը: ՀՀԿ-ական Սարգիս Ալեքսանյանը պարտվել է:
Արարատի Դալար համայնքում ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Գագիկ Ալեքսանյանը: Նրա մրցակիցներն են եղել ՀՀԿ-ական Արթուր Գրիգորյանը և անկուսակցական Աշոտ Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները