Եվրոպայի խորհուրդն ազատվեց ադրբեջանական խայտառակությունից

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախօրեին նախագահությունը ստանձնող Բելգիան դժվարին խնդրի առաջ է կանգնած։ Մարդու իրավունքների վատագույն ցուցանիշ ունեցող ԵԽ անդամ Ադրբեջանի նախագահությունից կազմակերպության նկատմամբ արժանահավատությունը մեծ հարված ստացավ։ Ճիշտ է, նախագահությունը ստանձնում են ըստ այբենական կարգի, սակայն դա չէր արդարացնում նման բռնապետական երկրի կողմից մարդու իրավունքների և օրենքի գերակայության ջատագով կազմակերպության նախարարների կոմիտեում նախագահելը։ Ի սկզբանե, ադրբեջանական նախագահությունից մեծ ակնկալիքներ չկային։ Լավագույնը, որ կարելի էր ակնկալել, այն էր, որ պետք է լիներ սովորական և հերթական նախագահություններից մեկը։ Սակայն կային մտավախություններ, և ինչպես ժամանակը ցույց տվեց, արդարացված մտավախություններ։

Նախագահության առաջին իսկ օրվանից՝ ադրբեջանական իշխանություններն աննախադեպ ճնշումներ սկսեցին գործադրել քաղաքացիական հասարակության, ընդդիմադիրների, իրավապաշտպանների, բլոգերների, մամուլի ներկայացուցիչների նկատմամբ։

Տարօրինակ էր և պարադոքսալ, նախագահությունից 3 շաբաթ անց՝ մայիսի 25-ին Ադրբեջանում ձերբակալվեց հայտնի իրավապաշտպան, Վացլավ Հավելի մրցանակակիր Անար Մամադլին, հուլիսին ձերբակալվեցին իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները, օգոստոսին՝ Ռասուլ Ջաֆարովը։ Վերջինս այն մարդկանցից էր, ով մշտապես համագործակցում էր Եվրոպայի խորհրդի հետ և կազմակերպությանը տեղեկացնում այն իրական իրավիճակի մասին, որ տիրում էր Ադրբեջանում։

Հետաքրքրական հարց է առաջանում, արդյոք ադրբեջանական իշխանություններն առավել հարմար պահ չէ՞ին կարող գտնել լռեցնելու իրենց ընդդիմախոսներին, թե դրանով պարզապես ցանկանում էին ցույց տալ, որ «թքած ունեն» Եվրոպայի խորհրդի վրա։

Ադրբեջանական նախագահությունը համընկավ նաև ուկրաինական ճգնաժամի հետ, որը նրանք փորձեցին օգտագործել, շահարկել՝ Լեռնային Ղարաբաղի հարցը Եվրոպայի խորհրդի օրակարգ բերելու համար։

ԵԽ նախագահության ժամանակ Ադրբեջանի կողմից կազմակերպված գրեթե բոլոր միջոցառումներում, ինչպես նաև ԵԽԽՎ-ում իրենց ելույթներում, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չէին զլանում չարաշահել նախագահողի իրենց դիրքը և հակահայկական պրոպագանդայով հանդես գալ։ Ճիշտ է, նրանց դրույթներն արդեն դասական դարձած ադրբեջանական «ճաշացանկից» էին, բայց նրանք խոսելու իրավունքը ստանում էին որպես նախագահող երկիր։ Հիշենք ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթը, ԱԳ նախարար Մամեդյարովի ելույթները, Բաքվում կայացած մի շարք միջոցառումներում նրանց առաջ քաշած դրույթները։

Նախագահությունը Ադրբեջանի համար դարձել էր հակահայկական հիստերիայի տարածման ևս մեկ հարթակ։ Այն ակնկալիքը, որ Ադրբեջանը կօգտագործի ԵԽ նախագահությունն իր սեփական երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության անմխիթար վիճակի բարելավման ուղղությամբ, ինչպես հույս էին հայտնում Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները, չարդարացան։

Ադրբեջանի նախագահությունն աննախադեպ խայտառակ նախագահություն էր։ Նախագահող երկիրն արժանացավ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցների, ԱՄՆ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներառյալ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի, մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի խիստ քննադատությանը։

Ադրբեջանը ԵԽ նախագահող միակ երկիրն էր, որին անգամ Ստրասբուրգի քաղաքապետարանն արգելեց իրականացնել միջոցառումներ, տրամվայների վրա փակցնել նախագահող երկրի լոգոները, ինչն արդեն ավանդական է դարձել։

Ամփոփելով այս տխրահռչակ նախագահության գործունեությունը՝ կարող ենք ասել, որ ԵԽ-ում Ադրբեջանի նախագահությունը՝ մեծ գումարների ներդրմամբ և ԵԽ-ում ադրբեջանական լոբբիստների աշխատանքի հետ զուգորդված որևէ էական արդյունք չունեցավ։
Ադրբեջանն ինչ կարողացավ «պոկել», դա ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման որոշումն էր։ Իսկ ԵԽԽՎ-ում տիրող բարքերի և որոշումների ընդունման վերաբերյալ միջազգային մամուլի և հայտնի ոչ-կառավարական կազմակերպությունների խիստ քննադատությունը և քամահրանքը ավելի քան հայտնի է:

Թեպետ, եթե արդյունք համարենք Եվրոպայի խորհրդի արժանապատվությանն հասցված վնասը, ապա այս հարցում Ադրբեջանը հիրավի մեծ «հաջողություն» գրանցեց։

Աննա Մկրտչյան

Նախորդող հրապարակում`
Բելգիան ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}