Որտեղի՞ց գնել միս, ինչի՞ն ուշադրություն դարձնել. Խորհուրդներ սպառողներին

Ամանորին ընդառաջ շուկայում սատկած կենդանու մսի հայտնվելը քաղաքացիներին խիստ մտահոգությունների տեղիք է տվել:

«Դե էսքանից հետո գնա ու միս առ»,-լսելով շուկայում սատկած խոզերի վաճառքի մասին լուրը, արձագանքում են քաղաքացիները:

Որտեղի՞ց գնել միսը, ինչի՞ն ուշադրություն դարձնել այն ձեռք բերելիս: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս մսամթերքը ձեռք բերելիս առաջին հերթին պահանջել անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնը:

«Կտրոնի վրա նշված է լինում, թե որտեղից է եկել մսամթերքը: Օրենքով սահմանված կարգով, մեր երկրում մսամթերքի տեղափոխումը պետք է լինի ուղեկցող փաստաթղթերով»,-ասաց Պիպոյանը:

ՀԿ նախագահը սպառողներին կոչ է անում մսամթերք գնելիս ուշադրություն դարձնել դրա պահպանման պայմաններին, այս կանոններին հետևելու դեպքում սպառողի՝ խաբված լինելու հավանականությունը փոքր կլինի:

Ինչպե՞ս սպառողը կարող է տարբերել որակյալ միսն անորակից կամ սատկած կենդանու մսից: Պիպոյանի խոսքով, շատ դեպքերում դա անզեն աչքով առաջին հայացքից տարբերելը դժվար է նույնիսկ սննդամթերքի անվտանգության փորձագետների համար: Ընդհանրապես թարմ միսը լինում է վառ վարդագույն, այն սեղմելիս ուռուցիկությունն արագ վերականգնվում է, ինչը չի կարելի ասել անորակ մսի մասին:

«Դրա համար շատ կարևոր է պահանջել կտրոնը, չեմ կարծում, որ անասնաբուժական ծառայությունը ռիսկի կգնա ու փորձաքննության սխալ եզրակացություն կտա»,-ասաց նա:

Սննդամթերքի անվտանգության ծառայության կայքէջում տեղադրված են խորհուրդներ, թե միսը գնելիս ինչ քայլերի կարող է դիմել սպառողը՝ հասկանալու միսը որակյա՞լ է, թե՞ անորակ: 

Խուսափելու համար առողջության հետ կապված անախորժություններից, հետևեք մի քանի պարզ կանոնների:

Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը: ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետևյալ տվյալները՝
Միսը վաճառողի անունը, ազգանունը
Կենդանու տեսակը
Հատ/կշիռ
ԱԲՍՓ համարը
ԱԲՍՓ տրման ամսաթիվ
Ուղեկցող անասնաբուժական վկայականի համարը
Թարմ մսի կշիռը
Մնացորդի կշիռը

Երկրորդ՝ միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը: Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ՝ օրենսդությամբ նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով: Կենդանու վրա դրոշմված 40 x 60 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման: Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`
ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.
բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.
գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.
դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին:

Եթե ընտրում եք սառեցված միս, ապա գնելու դեպքում հիմնական չափանիշը դրա թարմության աստիճանն է:

Երրորդ՝ եթե գնում եք նախորդ օրվա միս, պահանջեք կրկնակի փորձաքննությունը հաստատող թերթիկը: Բացի այս ամենից, արժե հիշել մսի որակի մասին նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին: Որակյալ սառեցված միսը պետք է ունենա՝
1.Իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարին, այն դառնում է ավելի մուգ և չոր: Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ, քանի որ մուգ կարմրաշագանակագույն երանգները խոսում են այն մասին, որ Ձեր առջև ծեր կենդանի է:
2. Դուրեկան հոտ:
3. Սպիտակ կամ կաթնագույն ճարպ (տավարինը կոշտ է, չի քսվում, այլ փշրվում է, խոզինը փափուկ է, վարդագույն երանգով, ոչխարինը խիտ է և դեղնավուն չէ): Տավարի մսի ճարպային շերտերը դեղին են, հորթի մսինը՝ սպիտակ. եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է որ կենդանին ծեր է եղել:
4.Վերին բարակ կեղևը խամրած է, վարդագույն կամ կարմիր: Կարմիր մսի կտրվածքի մակերեսին առկա է մոխրագույն փառ, որը նրան տալիս են սառույցի բյուրեղները: Եթե մատը դնեք մակերեսին, պետք է գոյանա վառ կարմիր բիծ: Երկրորդային սառեցումից հետո մսի որակը դառնում է ավելի վատը` գունավորումը դառնում է բալագույն, իսկ մատով հպվելուց հետո գույնը չի փոխվում:

Եթե ընտրում եք սառեցված մթերք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր. դա խոսում է այն մասին, որ կտորը ենթարկվել է մի քանի սառեցման: 

Խոզի մսի ընտրության հիմնական չափանիշները
Խոզի մսի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք դրա կաշվին. այն պետք է լինի սպիտակ, առանց ավելորդ բծերի: Դա նշանակում է որ կենդանին առողջ է եղել: Որակյալ թարմ խոզի միսը պինդ է, առաձգական, անհոտ և գործնականում առանց թաղանթի: Միսը պետք է լինի բարակ, մարմարի նման ճարպային շերտերով: Երիտասարդ կենդանիների մոտ միսը բաց վարդագույն է, ծեր կենդանիների մոտ` ավելի մուգ: Եթե խոզի միսը ավելի քան մուգ է և պատված է թաղանթով, ապա միսը կլինի չոր և կոպիտ: Որակյալ ճարպը խիտ է, սպիտակ կամ կաթնագույն, այլ ոչ թե վարդագույն կամ դեղնավուն: 

Ոչխարի կամ գառան մսի ընտրության հիմնական չափանիշները
Առավել թանկ է գնահատվում երիտասարդ ոչխարի կամ գառան միսը, որի տարիքը չի գերազանցում 18 ամիսը, և որը պիտանի չի բազմացման համար: Գնահատվում է նաև բտած ոչխարների միսը, որոնց տարիքը չի գերազանցում 3 տարին: Իմանալ՝ երիտասարդ է արդյոք եղել կենդանին, կարելի գույնի միջոցով: Որքան բաց երանգ ունի միսը, այնքան կենդանին երիտասարդ է եղել: Գառան միսն ունի խամրած վարդագույն երանգ, ավելի հասուն կենդանու միսն ունի խամրած կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ: Ճարպը սպիտակ է և հեշտ առանձնանում է: Վատ կերակրված և ծեր ոչխարների միսը մուգ կարմիր է, իսկ ճարպը` դեղնավուն: Եթե ճարպը փխրուն է, նշանակում է միսը պահել են սառեցման խցիկում:

Ինչպե՞ս խուսափել փչացած, նեխած, առողջության համար վնասակար մսի ձեռքբերումից, ինչպիսի՞ նշաններով այն ճանաչել
Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք փչացած է միսը, օրինակ` մսի մոխրագույն երանգավորումով: Կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին: Ալ կարմիր և մոխրագույն բծերը և արյան կուտակումները բացահայտ վկայում են սխալ սառեցման և պահպանման մասին: Ուշադիր զննեք կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ: Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են այն մասին, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում: Մսի հիմնական խաբեությունները կապված են ներկրման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ: Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա, և զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը: Վերցրեք Ձեզ հետ թղթե անձեռոցիկ: Անձեռոցիկը դրեք մսի վրա և պահեք այն մի քանի վայրկյան: Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա Դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք: Միսը նաև պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր: Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ ևս, եթե միսը ոսկորով է: Միսը չպետք է առանձնանա ոսկորից. փորձեք թեթևակի քաշել այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին: Եթե միսը հեշտությամբ առանձնանում է, ապա դա հստակ նշան է այն բանի, որ Ձեր առջև նեխած միս է:

Եղե՛ք իրազեկված և ուշադիր։

Նախորդող հրապարակում՝
Սատկած խոզի մսի գործով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:48
Փաշինյանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}