«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գևորգ Կոստանյան
Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից դիմել Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմիններին՝ հունվարի 12-ին գյումրեցի ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանած ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին:
Արձագանքելով ցուցարարների պահանջին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց. «Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին»:
Նախորդող հրապարակումներ՝
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան