Շիրակի վթարի գործով փաստաբան. Ինչո՞ւ «Գազելի» վարորդին էլ մեղադրանք չառաջադրվեց
«Նախաքննությունն օգնեց «Գազելի» գծի տիրոջը, քանի որ եթե «Գազելի» վարորդին էլ մեղադրանք առաջադրվեր, քրեական գործ հարուցվեր, գծի տիրոջ դեմ տուժողներն ու տուժողների ներկայացուցիչները կարող էին քաղհայց ներկայացնել, ինչը մեծ գումար էր կազմելու: Այդպես գծի տերը՝ Մարտուն Գրիգորյանը, մաքրեց նաև իր անունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:
Այս գործն արդեն դատարանում է գտնվում: Երկու անգամ դատական նիստը հետաձգվել է: Առաջիկա նիստը նշանակված է մայիսի 14-ին:
Լ. Բալյանի խոսքով, «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ն քաղհայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ և նրանից պահանջում է 3 միլիոն 600 հազար դրամ՝ որպես բաց թողնված օգուտ:
«Պատճառաբանում են, որ օրական 45 հազար դրամ օգուտ էին ստանում, 80 օրվա համար կազմում է 3 միլիոն 600 հազար դրամ: Հայցի մեջ հենց այդպես է նշված՝ որպես բացթողնված օգուտ: Փորձաքննություններով հաստատված է, որ «Գազելի» արգելակներն անսարք վիճակում են եղել, անվադողները՝ մաշված, նախատեսվածից ավելի ուղևոր է տեղափոխել: Փորձագետն ասում է, որ դրանք պատճառական կապի մեջ չեն «Գազելի» մեղավորության հետ: Ի՞նչ է ստացվում, որ «Գազելի» վարորդը մահացել է, ուրեմն ամբողջ գործը պետք է բարդվի «Կամազի» խեղճ ու կրակ վարորդի վրա: Դրա համար դատարան եմ ներկայացրել համալիր փորձաքննության միջնորդություն, որպեսզի մի քանի փորձագետներ պարզեն, թե իրականում ինչ է կատարվել»:
Փաստաբանը նշեց, որ թեև հարակից գազալցակայանի տնօրենը քննիչին է տրամադրել տեսաձայնգրություն՝ նկարահանված գազալցակայանի տեսախցիկներով, գործում տեսաձայնագրություն չկա:
«Վերցրել է, բայց փորձաքննություն չեն նշանակել, մասնագետ չի ներգրավվել: Հիմա չկա այդ տեսաձայնագրությունը: Եթե լիներ, հնարավոր էր հենց դրա հիման վրա կարողանայինք պարզել «Գազելի» արագությունը: Քննիչը բանավոր ասել է՝ իբր օն-լայն է եղել նկարահանումը, հետ է վերադարձրել տնօրենին: Բայց ի՞նչ իրավունքով է հետ վերադարձել»,- ասաց Լ. Բալյանը:
Փաստաբանը շեշտեց, որ խախտվել է տուժողների և տուժողների ներկայացուցիչների իրավունքները, քանի որ «Գազելի» վարորդին մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար գծի տիրոջ դեմ քաղհայց ներկայացնելու հնարավորություն չունեն:
«Ի՞նչ դերասանություն են անում՝ ասելով, թե իբր քաղհայցով պահանջվող գումարը տալու են տուժողներին: Թող մեղավոր ճանաչվեին, քաղհայց ներկայացվեր հենց ընկերության դեմ ու բավարարվեր: Կամազի խեղճ ու կրակ վարորդին որտեղից այդքան գումար, որ տա, իսկ ինքը կկարողանար»,- ասաց փաստաբանը:
Վթարի ենթարկված «Գազելը» պատկանել էր «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ին: Տրանսպորտային ընկերության բաժնետերերից է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի տարածել է հայտարարություն, որում նշված է. ««Տրանս Ակնթարթ» ընկերության կողմից լիազորված ենք հայտարարել, որ քաղհայցի բավարարման դեպքում գումարն ամբողջությամբ կտրամադրվի վթարից զոհվածների և տուժածների ընտանիքներին: …: «Տրանս Ակնթարթ» ընկերության կրած վնասը չափվում է ոչ միայն մեկ «Գազելի» շարքից դուրս գալով, այլև այն արձագանքով, որը լուրջ վնաս հասցրեց ընկերության գործարար համբավին: Այս ուղղությամբ հաշվարկներն էլ դեռևս չեն արվել»:
Լ. Բալյանը նաև հայտնեց, որ տուժողներից մի կին նույնպես քաղհայց է ներկայացրել Մ. Վարդանյանի դեմ՝ պահանջելով պլաստիկ վիրահատության գումարը:
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝)։ Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է, զոհվել է յոթ մարդ, յոթ մարդ էլ տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակի վթար. «Գազելի վարորդի մեղքը հաստատ առկա է»
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով տարվում է միակողմանի նախաքննություն` արջի ծառայություն մատուցելով պատգամավորին. փաստաբան
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին տեղափոխելու են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին հնարավոր է տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալի կալանքի որոշումը չի բողոքարկվելու
Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ վարորդը հոգեբանական, բժշկական օգնության կարիք ունի
Շիրակում ավտովթարի հետևանքով տուծաժ 14-ամյա ուղևորի վիրահատությունը բարահաջող է անցել
«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան