Դատարանում հարձակվել են փաստաբանի վրա
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Այսօրվա դատական նիստում Մ. Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը միջնորդություն է ներկայացրել արագացված դատական կարգ կիրառել. «Տուժողներն էլ են վատ վիճակում, իմ պաշտպանյալն էլ, որպեսզի անընդհատ մանրամասներին չանդրադառնանք, միջնորդեցի արագացված դատական կարգ կիրառել: Տուժողներից մի քանի հոգի, դատախազը առարկեցին: Ես էլ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցի դատախազ Ավետիսյանի նկատմամբ, ով գործը վերահսկող դատախազն է ու իր հովանավորությամբ միակողմանի քննություն է կատարվել, իսկ այսօր էլ եկել է դատարան գործը պաշտպանելու: Միջնորդեցի, որ հեռացնեն վարույթից: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»:
Փաստաբանը պատմեց, որ երբ դուրս է եկել նիստերի դահլիճից, իր վրա է հարձակվել «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանը:
«Նա իր հետ բերել էր կանանց, տղամարդկանց, որոնց չեմ ճանաչում, նաև տուժողներին է հրահրում իմ դեմ: Ասել է տուժողներին բարձրաձայնել, որ ես վատ փաստաբան եմ, որպեսզի Մանվել Վարդանյանը հրաժարվի իմ փաստաբանական ծառայությունից»,- ասաց Լիանա Բալյանը:
Նա նշեց, որ այսպես հնարավոր չէ շարունակել դատաքննությունը. «Ես իմ մասնագիտական աշխատանքն եմ կատարում, իրենք փորձում են խանգարել ինձ, ժողովրդին են իմ դեմ հրահրում, սպառնալիքներ հնչեցնում իմ հասցեին, որ ես չկարողանամ աշխատել»:
Վթարի ենթարկված «Գազելը» պատկանել էր «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ին: «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ն քաղհայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ և նրանից պահանջում է 3 միլիոն 600 հազար դրամ՝ որպես բաց թողնված օգուտ: Տրանսպորտային ընկերության բաժնետերերից է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝)։ Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է, զոհվել է յոթ մարդ, յոթ մարդ էլ տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակի վթարի գործով փաստաբան. Ինչո՞ւ «Գազելի» վարորդին էլ մեղադրանք չառաջադրվեց
Շիրակի վթար. «Գազելի վարորդի մեղքը հաստատ առկա է»
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով տարվում է միակողմանի նախաքննություն` արջի ծառայություն մատուցելով պատգամավորին. փաստաբան
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին տեղափոխելու են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալին հնարավոր է տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»
Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալի կալանքի որոշումը չի բողոքարկվելու
Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ վարորդը հոգեբանական, բժշկական օգնության կարիք ունի
Շիրակում ավտովթարի հետևանքով տուծաժ 14-ամյա ուղևորի վիրահատությունը բարահաջող է անցել
«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան