Փոխմարզպետ. Արմավիրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություն է իրականացվում
Արմավիրի մարզի բոլոր մանկապարտեզներում այժմ ուսումնասիրություն է կատարվում: Մարզպետի կարգադրությամբ խումբ է ստեղծվել: Panorama.am-ին այս մասին հայտնեց Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
«Մանկապարտեզները համայնքային ենթակայությամբ են, բայց այնուհանդերձ ստեղծված է խումբ, որն արդեն ուսումնասիրություն է սկսել բոլոր մանկապարտեզներում առկա իրավիճակը գնահատելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ թունավորման դեպքեր գրանցվեցին նախ մարզի Ալաշկերտ համայնքում, ապա Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկապարտեզներում: Լ. Մուրադյանի խոսքով, այս մանկապարտեզների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է. «Ամեն ինչը հսկողության տակ է, չկարծեք, որ ձեռքներս ծալած նստել ենք: Որտեղ եղել է թունավորում, այդ մանկապարտեզները հիմա չեն գործում, վիճակը ուրեմն նորմալ չի եղել, մանրամասներին ես չեմ տիրապետում»:
Մուրադյանն ասաց, որ չգիտի արդյո՞ք թունավորման դեպքեր գրանցված մանկապարտեզներին նույն ընկերությունն է սնունդ մատակարարում:
Քիչ առաջ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ այսօրվա դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Մայիսի 18-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն բնորոշ է սննդային գործոնին: Հետևաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետևանքով:
Նախորդող հրապարակումներ՝
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը
Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները