Նոր սկանդալ. ՀԷՑ-ը ամսական 2 միլիոնից ավելի աշխատավարձով աշխատող է հրավիրում Վոլգոգրադից
Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման համատեքստում Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը շարունակում է աշխատել իր ոճով: Ըստ տարածված տեղեկության, ՀԷՑ-ի ղեկավարությունը նոր աշխատակից է հրավիրել Վոլգոգրադից և նրա հետ 1 տարվա պայմանագիր է կնքվում՝ ամսական 2 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձով: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ը փորձեց ճշտել ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանից, բայց վերջինը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը:
Ավելին, նա տարօրինակ համարեց, որ ՀԷՑ-ի կադրային հարցերը հետաքրքրում են մեզ, բայց խոստացավ ավելի ուշ հստակ տեղեկություն տրամադրել:
Նշենք, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, սակայն, հունիսի 2-ին հայտարարեց, որ սակագինը կբարձրանա, բայց ոչ ՀԷՑ-ի մատնանշած չափով: ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի հետ երեկ հանդիպել էր նաև ԱԺ Հանրապետական խմբակցությունը` հասկանալու որոնք են ՀԷՑ-ի բացատրությունները, հիմնավորումները, որ 17 դրամով թանկացման հայտ է ներկայացրել:
Նախորդող հրապարակումներ`
Արդարանում էր. ՀՀԿ-ական պատգամավորը ՀԷՑ-ի ղեկավարի հետ հանդիպման մասին
Էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի թանկացում կլինի. Ռոբերտ Նազարյան
Տնտեսագետ. Սպառողը որքա՞ն պետք է վճարի էլեկտրաէներգիայի համար և ինչու՞
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները