Վահան գյուղում թունավորման դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում
Գեղարքունիքի Վահան գյուղում թունավորված բոլոր բնակիչները դուրս են գրվել հիվանդանոցից: Թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել: Panorama.am-ին հայտնեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ թունավորման փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում, նշանակված են մի շարք փորձաքննություններ, սպասում են դրանց եզրակացություններին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ տեղեկացրեցին, որ փորձաքննությունների արդյունքները պարզ կլինեն այսօրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ թթից թունավորման պատճառով 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդներից վերցված կենսաբանական, ինչպես նաև օջախներից վերցված թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium», որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն էլ մանրամասնեց, որ թունավորումը եղել է ոչ թե թթից, այլ թթի միջոցով. «Թութը աղիքային վարակի փոխանցման միջոց է եղել: Մենք արդեն կատարել ենք լաբորատոր հետազոտություններ հիվանդների մոտ, թթից փորձանմուշ է վերցվել: Պարզվել է, որ թթենու անմիջական հարևանությամբ գտնվել է անասնագոմ: Թութը չի լվացվել, փակ տարաներով բերվել և վաճառվել է»:
Գյուղապետ Բալյանն էլ այսօր փոխանցեց, որ գյուղացիները վստահեցրել են՝ թութը լվացել են, նոր կերել:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի նմուշներ, այնպես էլ տեղափոխող մեքենայից և սննդամթերքի տարաներից լվացուկներ:
Նախորդող հրապարակումներ՝
ՍԱՊԾ. Վահան գյուղում վարակի աղբյուրը բացահայտելու համար ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները
Վահան գյուղից հոսպիտալացվածներից հինգը դեռ հիվանդանոցում են
ԱՆ մասնագիտական խումբը Ճամբարակում է. Վահան գյուղի բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՍԱՊԾ. Թութը, որից կերել են Վահանի բնակիչները, ուղարկվել է փորձաքննության
Ճամբարակում 25 անձ է հոսպիտալացվել` սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն ախտանշաններով
Գյուղապետ. Վահանում բոլոր թունավորվածները թութ են կերել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները