
Կարինե Դանիելյան. Թբիլիսիի ջրհեղեղը հնարավոր է նաև Երևանում (տեսանյութ)
«Տասը տարբեր պաշտոնյաների մոտ գնացել ենք, վիճել ենք, ասել ենք, որ չի կարելի Գետառը փակել, այն սելավատար է»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին ու Երևանում նման աղետի հնարավորությունը, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Մեծ ողբերգություն է Թբիլիսիում տեղի ունեցածը: Այն հնարավոր է նաև Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում»,-ասաց Կ. Դանիելյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանում ջրհեղեղ եղել է 1946-ին. «Բավականին լուրջ սելավ է եղել, հետո էլի ոչ մաշտաբային սելավային երևույթներ են եղել: 1953-ին էլ հիշում եմ, որ ամբողջ Երևանը ծածկված էր ջրով»:
Բնապահպանի այլ մտահոգությունները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին