Կմասնակցեք արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին. Հարցման արդյունքները
«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից սեպտեմբերին անցկացրած սոցհարցման մասնակիցները՝ 1105 մարդ, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կմասնակցեք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, 42 տոկոսն ասել է այո, 47 տոկոսը՝ ոչ, 11 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հանրաքվեին մասնակցել ցանկացող 42 տոկոսից 29,1 տոկոսը նշել է, որ կողմ է քվեարկելու, 26,1 տոկոսը՝ դեմ: 44 տոկոսը դժվարացել է պատասախանել այս հարցին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցման արդյունքները ներկայացրեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 10-21-ը, Հայաստանի տարածքում, հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ:
Ա. Նավասարդյանն ասաց, որ հոկտեմբերին էլ են անցկացրել հարցում, արդյունքները կհրապարակեն առաջիկայում: