2010 թվական. Գնահատում են բլոգերները. Էպիստոլանե (epistolane)
Panorama.am-ը տարվա հինգ կարևոր իրադարձությունների «փնտրտուք» է սկսել. հարցով դիմելով և՛ պետական կառույցներին, և՛ Է –հասարակությանը` բլոգերներին:
Յուրաքանչյուր հաջորդ բլոգերին, ով կպատասխանի ամփոփիչ հարցերին, առաջարկում է նախորդը:
Epistolane-ին առաջարկել և իր հարցն ուղղել է comte-de-varandը:
- Ինչ հինգ կարևոր իրադարձություն կնշեիք, որ տեղի են ունեցել այս տարում. գնահատեք դրանք, խնդրում եմ:
Դե գիտեք, եթե ինձ հարցեր են տրվում որպես epistolane բլոգը վարողի, ապա ես պետք է պատասխանեմ որպես այդ կոնկրետ բլոգը վարող և բլոգի լոգիկայից բխող սկզբունքով. այսինքն՝ ոչ մի բան քաղաքականության և այլ նման բաների մասին։
1. Եվրոպայում վերջնականապես ամրացան հակածխախոտային նորմերը։ Քայլ առ քայլ իրենց մարդակենտրոն դիրքերը զիջեցին Իսպանիան ու Ֆրանսիան, որտեղ հիմա խստիվ արգելվում է ծխել հասարակական վայրերում, այդ թվում՝ գարեջրատներում։ Ես համարում եմ, որ սա խայտառակ իրադրություն է, որի հետևում կանգնած են մութ ուժերը, ավելի ճիշտ՝ ռոզենկռեյցերները։
2. Սատանան եկավ աշխարհ։ Այս մասին դեռ երժանկահիշատակ Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյովն էր նախազգուշացնում, իսկ ավելի ուշ՝ Բուլգակովը։ Սատանայի անունն է Ջուլիան Ասանժ, որը Վոլանդի Կաբառեի օրինակով սկսել է բոլորին մերկացնել և ցույց տալ նրանց իսկական դեմքերը։ Կոչ եմ անում չոգևորվել և Վիքիլիքս չկարդալ, իսկ Ասանժին իրական կյանքում հանդիպելիս սխտորաջուր շփել նրա երեսին կամ էլ Ղուրանով հարվածել գլխին։
3. Երևանյան տաքսիստները փոխեցին իրենց «դրախտային սկավառակը»։ Եթե առաջ երևանյան փողոցներում կարգ ու կանոնի բացակայությունը տեսնելիս տաքսիստներն ասում էին «բա Ռուսաստանում սենց աաաա՞՞՞՞», հիմա նրանք ասում են «էն օրը Վրաստան էի գնացել գործերով. արա երկի՛ր եմ ասել է, երկի՛ր»։
4. Հայկական հեռուստատեսությունն աշխարհի ամենապրոգրեսիվ, զարգացած, մակարդակով բարձր, քրիստոնեական, ազգային, գաղափարական ու մարդակենտրոն հեռուստատեսությունն է։ Ափսոս, որ չեմ նայում։
5. Պարզվեց, որ Գերմանիայի նախկին վարչապեն Հելմուդ Շմիդտը թքած ունի հակածխախոտային նորմերի վրա։ Վերջերս 91-ամյա Շմիդտին կանչել էին հարցազրույցի ուղիղ եթեր, որի ժամանակ նա սպառեց 17 ծխախոտ։ Էստեղից կարելի է հասկանալ մի պարզ բան. կարևոր չի, թե ինչ նորմեր կան աշխարհում, կարևոր է այնպես ապրել, որպեսզի հնարավոր լինի այդ ախմախ նորմերը խախտելու իրավունքի արժանանալ։
- Ձեր կարծիքով հասարակությունը ինչ քայլեր պիտի աներ, որ չի արել:
Հասարակությունը կարող էր մի քիչ ավելի պակաս փողոցում ծամոնի թուղթ և ծխախոտի մնացորդ շպրտել, մի քիչ ավելի պակաս հայհոյեր, մի քիչ ավելի շատ ժպտար, մի քիչ ավելի բարեհամբույր լիներ, հարգեր իր և հարևանի իրավունքները։
- Դուք գտնու՞մ եք, որ ձեր արտահայտած կարծիքը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ընտրո՞ւմ եք, ինչ ասել:
-Ոչ, նախկինում ես ունեի բլոգ, որը ուներ շատ կարդացողներ և նվիրված էր տարբեր հարցերի։ Ես այդ բլոգը վաղուց ջնջել եմ և իմ ներկայիս բլոգը իմ և իմ ընկերների համար է, որտեղ ես փորձում եմ հիշել և պատմել պատմություններ իմ և իմ հարազատների կյանքից։ Այն չունի և չի կարող ունենալ ոչ մի ազդեցություն։
- Այս հարցերին ինչ հարց կավելացնեիք ու ում կառաջարկեիք դրանց պատասխանել:
Moonlight-ին. Հարց '' Как ты думаешь, через 50 лет в Европе будут армяне или они будут окончательно ассимилированы"?
Հիմա` comte-de-varandի հարցին «Что нового и существенного он за прошедший год осознал о нас, об армянах?»:
- Բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող հայերի մեծամասնությանը թվում է, թե ինքը տիրապետում է բացարձակ ճշմարտությանը և դրան չտիրապետողին պետք է կամ դասախոսություն կարդալ, իսկ եթե դասախոսությունն իր էֆեկտը չունենա, ապա նրան պետք է անվանել կամ ազգի դավաճան, կամ մասոն, կամ ֆրանկմասոն, կամ տռոցկիստ, կամ ուտոպիստ, կամ էքզիստենցիալիստ, կամ էլ սոցռեալիստ։ Ցավոք անցել են ժամանակները, երբ 5 հայով 6 երգ էինք երգում ու լավ ֆիլմեր էինք նկարահանում։ Մենք պետք է մեր բազմազանությունը գիտակցենք որպես հարստություն և պահպանենք այն՝ որպես մեր գոյատևման հիմնական երաշխիք։ Ու մի քիչ էլ համեստ լինենք ու մեզ ոչ ոքից չգերադասենք։
-Շնորհակալություն: Լինենք: Համեստ: Ճ
Նախորդող նորություն` «Ընդունված է համարել»