Փակ շուկա. ՀՀ օրենքով մշակույթի նախարարությունը պարտավոր է դիմել ոստիկանություն
Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված հուշարձանը, եթե առանց թույլտվություն, քանդվել է ամբողջությամբ կամ մասնակի, ենթադրում է քրեական պատասխանատվություն,- Panorama.am-ին պարզաբանեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Օրենքով` եթե հուշարձան «պահպանողը» (տվյալ դեպքում մշակույթի նախարարությունը) հայտնաբերել է, որ այն չի պահպանվել, ապա պետք է դիմի ոստիկանություն` քրեական գործ հարուցելու համար:
Նշենք, որ փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ:
Այսօր քաղաքապետարանը տարածել է հայտարարություն դրա հետ կապված. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ»:
Մաշտոցի պողոտայում գտնվող, 1952 թվականին կառուցված, արդեն նախկին Փակ շուկայի շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ կառույցը գտնվում է պետության պաշտպանության ներքո և, որպես ուշացած, բայց պարտադիր քայլ` ՀՀ օրենքով մշակույթի նախարարությունը պարտավոր է դիմել ոստիկանություն։
Նախորդիվ` Փակ շուկայում առանց թույլտվության իրականացվել են տանիքի ծածկի քանդման աշխատանքներ
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան