Հասարակություն 17:34 08/10/2012

«Սևան»-ը` բացօթյա զուգարան, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայր. Ովքե՞ր են Երևանն ապամոնտաժողները (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի կենտրոնական հատվածներում երևանցիների համար երբեմնի սիրելի շինություններից այժմ կամ քանդած փոսեր են մնացել, կամ անկենդան ուրվականներ, կամ էլ …բազալտի հանքավայր:

Ավարտվում է քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված ժամկետը, երբ Երևանի կենտրոնում շինաշխատանքները կիսատ թողած կամ ընդհանրապես աշխատանք չկատարած կառուցապատողները կարող էին ներդրումային հստակ ծրագիր ներկայացնել: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ ծրագրերը ներկայացնելուց հետո կկնքվեն պայմանագրեր ժամկետների, օրացույցային գրաֆիկի, շինարարական աշխատանքների ավարտի վերաբերյալ:

Քաղաքապետարանից Panorama.am-ին փոխանցեցին, որ սահմանված մեկամսյա ժամկետը դեռ չի ավարտվել և այս պահին չեն կարող ասել` ովքեր են ծրագրեր ներկայացրել:

Մինչ քաղաքապետարանում վերջին շտրիխներն են արվում` Panorama.am-ը փորձեց ներկայացնել թիրախային համարվող գլխավոր կառույցների ներկայիս վիճակը:


«Երիտասարդական պալատը», որը ժողովրդի շրջանում հատնի է «կուկուռուզնիկ» անվանումով, քանդվեց 2006-ին և այժմ հողին է հավասարված: Panorama.am-ի թղթակցին և լուսանկարչին պահպանություն իրականացնող անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մտնել տարածք և լուսանկարել` ասելով, որ այն մասնավոր սեփականություն է: Նույնիսկ սպառնացին, որ«ջարդուփշուր կանեն» մեր լուսանկարչական ապարատը:

Իսկ տարածքը պատկանում է «Ավանգարդ Մոթորս»-ին, որի սեփականատերն էլ Էդվարդ Ավետիսյանն է: «Երիտասարդական պալատի» շուրջ 4,5 հա տարածքը «Ավանգարդ Մոթորս»-ը մրցույթով գնել է 2010-ին: Ճապոնական նախագծով պետք է կառուցվեր հյուրանոցային համալիրով InterContinental միջազգային բիզնես կենտրոնը, որը ներառելու էր նաև բնակելի շենքեր, ստորգետնյա ավտոկայանատեղի` 2000 ավտոմեքենա կայանելու հնարավորությամբ: Շինության մուտքը Տերյան փողոցից նախատեսված է եղել կառուցել շարժասանդուղքներով: Եվ այս ամենը պետք է կառուցվեր երեք տարում: Արդեն մոտենում ենք 2013 թվականին, սակայն քանդած «Երիտասարդական պալատի» տեղում շինարարական որ մի աշխատանքներ էլ չեն իրականացվում: Ավելին, տարածքի լողավազանն էլ են քանդել:

«Խայտառակություն է, մարդը, որը քանդեց, պարտավորություն ուներ սարքել նորը, չի սարքում: Ընդհակառակը, բազալտը կտրտում վաճառում են, իրեն երևի դա էր պետք: Լողովազանն են քանդել, որը ուրիշ սեփականատիրոջն էր, կարողացել է էդ մարդուն էնքան նեղի, որ սա էլ վաճառել է», -մեզ հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: Քաղաքապետարանի տված վերջին հնարավորությունը, ըստ Պողոսյանի, օգուտներ չի տա: «Քանդում են ու վերջ, իրենցը միայն քանդելու գործն է», -ասաց Պողոսյանը:

Երևանի հնագույն Կոնդի թաղամասում երբեմնի գեղեցիկ «Դվին» հյուրանոցից անկենդան ուրվականն է մնացել, որի բնակիչներն ագռավներն են, իսկ տարածքը լցված է աղբով: «Դվին»-ը 1,5 հեկտար տարածքով 2003-ին 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Վերջինն ի դեպ, պաշտոնապես ոչ հաստատել և ոչ էլ հերքել էր այդ լուրերը: Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որևէ լուրջ ներդրում չի իրականացվել:

«Դվին» հյուրանոցի շրջակայքում բնակվող կոնդեցիներն ասում են, որ «ղարաբաղցու սեփականաություն» է դարձել հյուրանոցը և այնքան են քանդած տեսել, որ հույս էլ չունեն, որ շենքը մի օր կգործի: «Ինչներիս ա պետք հյուրանոցը, թող մի հատ երեխաների համար խաղահրապարակ սարքեն, Կոնդում մի հատ հրապարակ չկա, որ երեխեքը խաղան: Առաջ էդ շատրվանները, որ կային, գնում նստում էինք դրանց կողքին ու հանգստանում», -մեզ հետ զրույցում ասում էր բնակիչներից մեկը:



Քաղաքային իշխանությունների թիրախում է նաև 1930-ականներին կառուցված և նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 2004-ին քանդված «Սևան» հյուրանոցի այժմյան սեփականատերը` «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերությունը, որի ղեկավարն է մեծահարուստ բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը: Այժմ տարածքը պատված է երկաթյա պատնեշով, իսկ դրանից այն կողմ քարքարոտ է, ու շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: «Սևան» հյուրանոցի ձախ կողմում արդարադատության նախկին նախարարությունն էր, որի շենքը վերջնականապես քանդվեց վերջերս, իսկ աջում` կրթության, գիտության նախկին նախարարությունը:

Քաղաքապետարանում վստահ են` «Սևան» հյուրանոցի հարցը պետք է լուծվի, որովհետև ինչպես վերջերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախկին շենքի տեղում շուտով կառուցվելու է արտգործնախարարության շենքը: Իսկ այդ պարագայում «Սևան» հյուրանոցը չի կարող շարունակել այդպես քանդված մնալ. տարածքի քաղաքաշինական լուծումը պետք է տրվի: Քաղաքապետարանի ու այժմ արդեն «Սևանի» տարածքի սեփականատեր մեծահարուստ Վաչե Մանուկյանի միջև համենայնդեպս նախկին քաղաքապետի օրոք հանդիպումներ եղել են, սակայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրություններից հայտնի չէ` քանդված տարածքի ճակատագիրն ինչով կավարտվի: Քաղաքացիները ևս դժգոհ են «Սևան» հյուրանոցի ներկայիս վիճակից. Վերջերս նրանցից մեկը` Մանե Հակոբյանը լրատվամիջոցներով բաց նամակ էր հղել քաղաքապետին, Վաչե Մանուկյանին և զգուշացրել, որ տարածքը դարձել է զուգարան ու կոչ արել ուշքի գալ:

«Ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով է պարոն Վաչե Մանուկյանը որոշել մայրաքաղաքի սրտի մեջ ցանկապատել մի հսկայական տարածք ու բարձիթողության մատնել 16 տարի։ Ու ինչո՞ւ դա ոչ մեկին չի անհանգստացնում, զարմացնում ու զայրացնում։ Գլխավորը՝ ինչո՞ւ այդ խայտառակությունը չեն «նկատում» իրար հաջորդող քաղաքապետերը, ինչո՞ւ դա ոչ մի կերպ չեն տեսնում՝ իրենց էլիտար մեքենաների շարասյուներով անցուդարձ անող նախագահ–վարչապետներն ու այլ պաշտոնական անձինք», -գրել էր քաղաքացին:



Հաջորդ խոշոր սեփականատերը, որին ուղղակիորեն վերաբերում է քաղաքապետարանի հայտարարությունը, Աբովյան փողոցի 5/5 հասցեում գտնվող և «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող շենքն է: Այժմ այս շենքում բրենդային հագուստ վաճառող խանութներից մեկն է տեղակայված, և ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց տարածքում աշխատողներից մեկը, այդ շենքը շուտով կքանդվի: «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք քաղաքապետարանին դիմել են` պայմանագիրը վերակնքելու համար: Նրա խոսքով, նոր ծրագրով, իրենք այժմ բանակցություններ են վարում «Կիլպինսկի» հյուրանոցային միջազգային ցանցի հետ: «Մենք մեր նախագիծը կանգնեցրել ենք և այժմ իրենց հետ համաձայնեցնում ենք նոր նախագիծ», -ասաց Առուստամյանը` նշելով, որ այդ հացեում իրենք ցանկանում են հյուրանոց կառուցել:

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ չեն կառուցել ֆինանսաական միջոցնե՞րն էին սուղ, Առուստամյանն ասաց, որ մինչ այդ իրենք էին ծրագրել հյուրանոց կառուցել, սակայն հետո որոշեցին, որ «ճիշտը Կիլպինսկին է»: Բանակցությունները «Կիլպինսկի» միջազգային հյուրանոցային խմբի հետ, ըստ Առուստամյանի կավարտվեն գարնանը:



Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի ներկայացրած թիրախային կառույցների ցանկում, բացի նշված խոշորագույն կառույցներից, կան ևս վեց կառույցներ` այարանամերձ հրապարակի մոտ նախկին «Բիլդ» ՍՊԸ-ն, Ավանում «Ալ Համռա Ռիել Հսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերությունը, «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերությունը, «Սասնա երկիր» ՍՊԸ-ի Հաղթանակի կամրջի մոտ գտնվող հողամասերը, Կասկադում` Գաֆեսճյան կենտրոնը և ԵրՃՇՊՀ-ին հարող տարածքում գտնվող «Ռեգիոն ինվեստ» ՍՊԸ-ն:

Դեռ սեպտեմբերի 14-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ այդ ընկերություններին տրվում է մեկամսյա ժամկետ, որը, ըստ տրամաբանության, կավարտվի հոկտեմբերի 14-ին: Նշված ժամկետում ծրագիրը չներկայացնելու դեպքում կնշանակի, որ տվյալ կազմակերպությունները հրաժարվում են քաղաքաշինական ծրագրերի իրականացումից: Եվ միայն այդ դեպքում, ինչպես հայտարարել էր Նարեկ Սարգսյանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ, կդադարեցվեն հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքները: Ավելին, հաշվի առնելով այդ տարածքների առանձնահատկությունները, առաջարկություն կներկայացվի կառավարություն` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Դրանից հետո տարածքները կփոխանցվեն քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց:

 



Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին • 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը է փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}