Իրավունք 09:18 17/04/2013

Մարդասպանն ազատության մե՞ջ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը խախտել է Պետրոսյանների անդորրը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող 31-ամյա Արայիկ Պետրոսյանը չի հասցրել գրկել-սիրել մարտի 31-ին ծնված իր երեխային. ապրիլի 2-ից նա կալանքի տակ է ԱԱԾ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Պետրոսյանների բազմանդամ ընտանիքի համար դա բավական չէր ու ապրիլի 15-ին գիշերն էլ ձերբակալվել է Արայիկի եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը: Վերջինի ձերբակալությունը, սակայն, կապ չունի գյուղապետի սպանության հետ. նա կասկածվում է խուլիգանության համար, մեղադրանք դեռ չի առաջադրվել, կալանք չի կիրառվել: 

Եվ Պետրոսյանների փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, և Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը պնդում են, որ Արայիկ Պետրոսյանն անմեղ է, չի սպանել գյուղապետին, իսկ նրա նկատմամբ կիրառված կալանքը՝ ապօրինի:

Հիշեցնենք՝ Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

«Տղաս այդ գործում անմեղ է, որովհետև ինքը եղել է տանը, արթնանալուց հետո, դուրս է եկել, տարել է երեխաներին դպրոց, բոլոր հարևաններն էլ տեսել են 9:20-ի սահմաններում Արտակը, հետո` Արայիկը դուրս են եկել աշխատանքի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը: Նրա խոսքով, իր որդու և ընդհանրապես, իր ընտանիքի ու սպանված գյուղապետ դաշնակցական Հրաչ Մուրադյանի հարաբերությունները լավ են եղել, նրանց միջև ոչ մի թշնամանք չի եղել և հիմա էլ այդ բարեկամությունը շարունակվում է:

«Մարդկային հարաբերություններ են ունեցել, տարաձայնություններ չի եղել, գյուղում ոչ մեկը, առավել ևս գյուղապետի հարազատներն ու ընտանիքը չեն հավատում, որ Արայիկը նման բան կաներ: Ամպը գոռում է Արայիկը մտնում է տուն, զանավեսկեն քաշում է, մտնում է տեղաշորի տակը: Ուր մնաց զենքը ձեռքին մարդ սպանի», -ասաց Արշալույս Պետրոսյանը:

Այն, որ առաջադրված մեղադրանքը «ակնհայտ ապօրինի» է, պնդում է նաև Արայիկի փաստաբանը. Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ նախաքննական մարմինը որևէ հիմնավորում չի ներկայացրել Արայիկ Պետրոսյանին կալանավորելու համար: Հիմնավորում, թերևս համարվել է փորձագետի եզրակացությունը, որի համաձայն, Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Սակայն, փաստաբանի խոսքով դա չի կարող ապացույց լինել մարդուն կալանավորելու ու առավել ևս նրա նկատմամբ ծանր մեղադրանք առաջադրելու համար: Անտիմոնը, ըստ փաստաբանի, կենցաղում հաճախ է հանդիպում, հետևաբար Արայիկ Պետրոսյանի վրա էլ շատ հնարավոր էր դրա առկայությունը:

Այժմ փաստաբան Հովհաննիսյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2-ամսյա կալանք կիրառելու մասին մարտի 5-ին կայացրած որոշումը բողոքարկելու համար Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Փաստաբանը հաստատակամ է՝ հայաստանյան դատական ատյաններում մերժումների դեպքում ապօրինի կալանքի մասին բողոքներն ուղղելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչ վերաբերում է Արայիկի եղբոր՝ Արտակ Պետրոսյանի ձերբակալությանը, ապա, ըստ փաստաբանի, այս դեպքը կապ չունի գյուղապետի սպանության գործի հետ, սակայն որոշ առնչություն ունի գյուղապետի ընտրությունների հետ:

Արշալույս Պետրոսյանը պատմեց, որ դեռ սեպտեմբերին Պռոշյանում կայացած գյուղապետի ընտրություններից հետո, երբ վերընտրվել էր Հրաչ Մուրադյանը, նրա համակիրների կազմակերպած միջոցառման ժամանակ Արտակ Պետրոսյանի ու գյուղապետի համակիրների միջև քաշքշուկ է եղել, որը, սակայն շատ շուտ հարթվել է:

Փաստաբանը կասկածներ ունի, որ այս գործը փորձում են կապել սպանության գործի հետ, որպեսզի կարողանան հիմնավորել սպանության շարժառիթը: «Դրանով փորձում են հասարակությանը ցույց տալ՝ տեսեք գյուղապետի անվան հետ կապված քաշքշուկ է եղել, որ վեր է ածվում թշնամության ու հանգում սպանության: Բայց նման խնդիր չկա, որևէ վիճաբանություն գյուղապետի հետ չի եղել, որևէ թշնամանք չի եղել», -մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Արշալույս Պետրոսյանն ասաց, որ իր որդիները անչափահաս երեխաների խնամակալներ են, ընտանիքը պահողը և իր համար անհասկանալի է՝ ո՞ւմ էր ձեռնտու, որ իր երեխաները քավության նոխազ լինեին:

Հասմիկ Համբարձումյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}