«The Fresno Bee». Ֆրեզնոյի կողմից ԼՂ ճանաչումը հանգեցրել է միջազգային առճակատման
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը «ընդհանուր լեզու չի գտնում» Ադրբեջանի հետ: Այս մասին գրում է «The Fresno Bee» պարբերականը
Ֆրեզնոյի կողմից ԼՂ ճանաչումը հանգեցրել է միջազգային առճակատման: Ադրբեջանի ժողովուրդը խնդրում է Ֆրեզնոյի ղեկավարներին չեղյալ հայտարարել ապրիլյան` ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը:
Ֆրեզնոյի ղեկավարները, սակայն, հրաժարվել են իրենց դիրքորոշումը փոխել:
«Մենք կանգնած ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մեր հայ ընկերների կողքին: Մենք չենք կարող տեղի տալ Ադրբեջանի կողմից լավ ֆինանսավորվող լոբբինգի ջանքերին», - նշել է Ֆրեզնոյի շրջանի ղեկավար խորհրդի անդամ Անդրեաս Բորջեասը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը ապրիլի 23-ին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի շրջանը դարձավ Կալիֆոռնիա նահանգի առաջին շրջանը, որ ճանաչեց ԼՂՀ-ի (Արցախ) անկախությունը: Շրջանի ղեկավար խորհուրդը ընդունել է Բորջեաս Անդրեասի հեղինակած բանաձևը, որով ճանաչվում է ԼՂՀ-ի անկախությունը՝ այն ներկայացվելով որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընկած պատմական հայկական շրջան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան