Շանթ Հարությունյանը կտեղափոխվի հոգեբուժարան
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին կտեղափոխվի «Նուբարաշեն» հոգեբուժարան. այսօր նման որոշում է կայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը այդ միջնորդության դեմ մի շարք առարկություններ է ներկայացրել, ինչը, սակայն, դատարանը հաշվի չի առել:
Ինեսա Պետրոսյանը դժվարացավ մեկնաբանել դատարանի որոշումը:
Նա ասաց, որ դրա եզրափակիչ հատվածին է ծանոթ և այդ մասին կարծիք կարող է հայտնել միայն որոշմանը ծանոթանալուց հետո:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հայտնի է, որ նա չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
Նախորդիվ`
Շանթ Հարությունյանի գործով դատավորը խորհրդակցական սենյակում է
Դատարանը դռնփակ նիստում քննելու է Շանթ Հարությունյանի վերաբերյալ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա