Ավետարանչական Լևոն Պարտակչյանը բողոքում է

Հեղինակ` Մարի Թարյան

Հայաստանում Ավետարանական եկեղեցու, ապա նաև Ավետարանչական ընկերակցության հիմնադիր, այսօր արդեն անկախ` Երևանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լևոն Պարտակչյանը դիմել է Panorama.am-ի խմբագրություն և ցանկություն հայտնել արձագանքել օրերս այս եկեղեցու վերաբերյալ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հայտարարություններին:

Լևոն Բարդակջյանը կտրականապես համաձայն չէ Ալեքսանդր Ամարյանի այն հայտարարությանը, թե «Ավետարանականը չի կարող լինել քույր եկեղեցի: Եթե Հայ Առաքելական եկեղեցուց է դուրս եկել, արդեն աղանդ է: Դա վկայակոչում է նաև իրենց հովիվը, ով ասում է, որ իրենց կառույցի գործունեությունն աղանդակերպ է»:

«Սա մեր համայնքը համարում է սխալ արտահայտություն: Մենք դեմ ենք, որ Ավետարանականն աղանդ է: Ես մասնագիտությամբ կրոնագետ եմ և Աստվածաբանության դոկտոր: Մենք նյութեր ենք պատրաստում այդ ամենի դեմ: Քանի տարի է հանդուրժող ենք եղել: Ինչ-որ Ամարյանն ասում է` շիտակ չէ: Որ Առաքելական եկեղեցուց դուրս եկողն աղանդ է, դա այդպես չէ: Նույնիսկ Հիսուս Քրիստոսին էին փարիսեցիներն աղանդ ասում: Սա վատաբանելու նպատակ ունի, թեկուզ աղանդ բառը սխալ, վատ բառ չէ, բայց մեր հասարակության մեջ այս բառը իմաստ է ստացել: Ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին է, որ ճշմարտադավան է: Այլ եկեղեցիներ էլ Առաքելականից դուրս, ևս ճշմարտադավան են: Առաքելականին նման է Ավետարանականը: Եթե ասում են քույր եկեղեցի չեն, քույր եկեղեցի հասկացությունը աստվածաբանական շեշտադրում է, վարդապետական հիմք է: Երբ որ նույն հավատամքի մեջ են, քույր եկեղեցի են: Ամարյանը սխալ բան է ասում»:

Որպես աղանդ լինելու ապացույց Ալեքսանդր Ամարյանը խոսել էր նաև այն մասին, որ Ավետարանական եկեղեցին վերամկրտությամբ է զբաղվում: Լևոն Պարտակչյանը արձագանքեց այսպես. «Մեր եկեցեղում մենք վերամկրտություն չունենք»:

Ալեքսանդր Ամարյանի «Հայ ավետարանական եկեղեցին զբաղված է վերամկրտությամբ, որն արգելված է» հայտարարությունը ծիծաղ առաջացրեց Լևոն Պարտակչյանի մոտ. «Ո՞ւմ կողմից է արգելված»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու միայն մեկ անգամ են մկրտվում, Երևանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը նախ արձագանքեց, որ մկրտությունն այլ թեմա է: Երբ երկրորդ անգամ հնչեց հարցը` դո՞ւք վերամկրտություն անում եք, նա պատասխանեց. «Ավետարանական եկեղեցին երեխաներին նվիրում է անում փոքր տարիքից, որը մկրտություն չէ, մենք մկրտություն չենք կոչում: Մենք նվիրում ենք անում նորածին երեխային` ծնողների հավանությամբ և համայնքի ներկայությամբ, որովհետև ինքը չգիտի, թե ինչ է լինում: Մենք ուտել-խմել չունենք, մեր համար ավելի հոգևոր իմաստ ունի նվիրումը, քան թե ծիսական: Առանց կնքահոր և կնքամոր է արվում, որովհետև չի կնքվում երեխան փոքր տարիքից: Մենք առիթ ենք տալիս, որ երեխան երբ որ կմեծանա, ինքը որոշի որտեղ մկրտվել: Մեկ անգամ է մկրտությունը»:

Եթե, օրինակ, մարդ, ով արդեն չափահաս է, նախկինում եղել է Առաքելական եկեղեցու հետևորդ և մկրտված է, բայց որոշել է գալ Ավետարանական եկեղեցի: Այդ դեպքում Ավետարանական եկեղեցում նրան երկրորդ անգամ մկրտո՞ւմ են:

Այս հարցին Լևոն Պարտակչյանի պատասխանն այսպիսին էր. «Դուք նկատի ունեք, որ արդեն չափահա՞ս է»:

Մ.Թ. «Այո: Օրինակ մարդը երեք ամսականում մկրտվել է, բայց 18-ում որոշել գալ Ձեր եկեղեցի»:

Լևոն Պարտակչյան. «Հա, մենք չենք մկրտում նորից: Մեր հավատամքի մեջ էլ մեկ մկրտություն կա: Ես Ավետարանական եկեղեցուց տարել եմ Առաքելական եկեղեցու մեջ կնքել եմ մի քանի հարյուր մարդկանց»:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Ամարյանի դիտարկմանը, թե Ավետարանչական կազմակերպությունը Հայաստանում տարածքներ է ձեռք բերում, որոնց սեփականատեր է դառնում Ամերիկայում գրանցված կազմակերպութունը, ապա Լևոն Պարտակչյանը նշեց, որ ինքը հիմնել է հայաստանյան ներկայացուցչությունը:

«Մերձավոր Արևելքում էլ մասնաճյուղեր ունի, Եվրոպայում էլ, միջազգային կազմակերպութուն է: Ի՞նչ խնդիր կա: Բան չկա, ընկերակցությունն այտեղի է, բայց Հայաստանի օրենքներով»,- ասաց նա:

Ըստ Երևանի Ավետարանական եկեղեցու ներկայացուցչի, նման հայտարարությունները թշնամանք են սերմանում հասարակության մեջ: Նա պնդում է, որ այդ հայտարարություններից հետո իրենց ներկայացուցիչների վրա հարձակումներ են եղել և ոտնձգություններ են արվել իրենց դեմ:

Այս հրաարակումներում ամենից հաճախ հնչում է Հայ Առաքելական Եկեղեցու անունը, ուստի   Panorama.am-ը հարկ համարեց հնչած հարցերի և մեկնաբանությունների համար դիմել նաև Առաքելական Եկեղեցու սպասավորի:

Բագրատ Սրբազան Գալստանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայ Ավետարանչական Եկեղեցու՝ Առաքելականին քույր լինել-չլինելու հարցին, ասաց. «Սկզբունքորեն, եթե Ավետարանական եկեղեցին, կամ որևէ այլ եկեղեցի զբաղվում են մարդոսրսությամբ և վերամկրտությամբ, չեն կարող կոչվել քույր եկեղեցի: Եվ հստակ է՝ որքան էլ որ իրենք ասեն՝ չեն զբաղվում, իրենք զբաղվում են դրանով: Եվ ոչ միայն իրենք, այլև իրենց բազմաթիվ այլ ճյուղեր: Խոսքով ասելով չի, գործով է: Իրենք անում են: Եվ, նույնիսկ քույր չէ, մայր են համարում մեր եկեղեցուն: Եվ եթե մայր են համարում, թող վերադառնան եկեղեցու ծոցը և վերջանա խնդիրը: Ավելորդ դերասանութուններ անելու ժամանակ չկա»:

Բագրատ Սրբազանի մեկնությամբ, Ավետարանական եկեղեցին բացարձակ Առաքելական հաջորդականություն, շարունակություն չունի: Նա նշեց, որ Ավետարանական եկեղեցին առաջ է եկել բողոքական շարժումից:

«Կտրված է ընդհանուր եկեղեցու արմատից: Չունի ձեռնադրության խորհուրդ, չունի պսակի խորհուրդ, այնպես, ինչպես կա: Իրենց համար պսակը սոսկ վկայություն է, ոչ մի խորհուրդ չունեն, ամբողջ ուղղափառ դավանանքից շեղված եկեղեցի է: Ես մինչև հիմա շատ մեղմ եմ խոսել այս առիթով, և ես ասում եմ՝ ժամանակը եկել է, որ իրենք իրենց դիրքերը ճշտեն, թե ով են իրենք ընդհանրապես, ինչ են իրենցից ներկայացնում: Եկեղեցի՞ են, եկեղեցի չե՞ն: Նրանք կտրված են, Առաքելական հաջորդականություն չունեն: Ծառի բնից ծուռ ծնված ճյուղ են: Ավելորդ են այդ արդարացումները, Հայ եկեղեցին համեմատել, ասել , որ շեղված է: Դա իրենց չի արդարացնում, իրենց արմատի արդարացումը չեն տա: Ես վարդապետական կողմն եմ ասում, դեռ չեմ ասում գործնականը, գետնի վրա: Ընդհանրապես զբաղվում են մարդորսությամբ: Իսկ դա դատապարտելի է: Ես սա սիրով եմ ասում, բայց երբ դերասանութուն են անում, խաբեբայությամբ են զբաղվում, սա լավ երևույթ չէ: Խաբեբայություն մի արեք, ուզում եք ապրել, ապրեք, ձեր գոյությունը պահեք, որքան կարող եք, բայց մի փորձեք դա անելով արդարացնել ձեզ»,- պարզաբանեց Սրբազանը:

Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորը պնդեց, որ Ավետարանական եկեղեցին զբաղվում է վերամկրտությամբ. «Եթե շատ են պնդելու, համառելու, որ վերամկրտություն չեն անում, ես մարդիկ կբերեմ վկայելու համար, որ իրենք վերամկրտել են այդ մարդկանց»:

Այսպիսով` փոքր ինչ անհասկանալի է մնում, թե ուրեմն ինչի դեմ է բողոքում Լևոն Բարդակջյանը: Նշենք, որ panorama.am-ը չի պատրաստվում խորանալ կրոնագիտական հարցերի մեջ և լրատվական հարթակը այն տեղը չէ, որտեղ այս հարցերը պիտի իրենց լուծումը գտնեն:

Նախորդիվ՝

Ամարյան. Կրոնական կառույցների ճամբարներում երեխաներին սեռական դաստիարակություն են տալիս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}