Սահմանամերձ գյուղերում կրակոցների վնասներն են հաշվում. «Գազի խողովակն է պայթել, գազն անջատված է»
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը նախօրեին ադրբեջանական կողմի կրակահերթերի տակ են եղել: Մոտ երեք ժամ տևած կրակոցները, բարեբախտաբար, մարդկանց չեն վնասել, բայց դրանց հետևանքով գազի խողովակն է պայթել, տների և մանկապարտեզի պատուհաններ են կոտրվել, տանիք է ծակվել:
«Կրակոցները գիշերը 11-ի կողմերն են դադարել, հիմա չկա, հանգիստ է: Փառք Աստծո, մարդկանց չեն վնասել: Այդ ամենին վրադիր այսօր մոնիթորինգ է լինելու Այգեպարի սահմանին, ինձ էլ են հրավիրել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ Ռաիսան Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տներն են վնասել. «Դե կրակոցներ են եղել: Գազի խողովակի պայթելու հետևանքով գազերն անջատված են հիմա: Տները, մանկապարտեզը վնասվել են: Անընդհատ կրակում էին, ժողովուրդը պատսպարվել էր»:
Նշենք, որ ադրբեջանցիները գյուղերի վրա կրակ են բացել երեկ երեկոյան ժամերին: