Իրավունք 13:07 26/04/2014

Վարդան Պետրոսյանի սթափ լինել-չլինելու վերաբերյալ տուժող կողմը բացահայտում է արել (տեսանյութ)

Վարդան Պետրոսյանի գործով ապրիլի 25-ին տեղի ունեցած դատական նիստից հետո տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, իր պնդմամբ, գործով կեղծիք է բացահայտել:

Նախ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում երեկ հետազոտվել է Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունը, որտեղ պարոն Բալոյանի համար կասկածելի է եղել «սթափ» բառի գրված ձևը:

«Ես այդ փաստաթղթում ընդամենը մի բան նկատեցի` «ս» տառը թվերի վրա է գրված, ինչն ինձ մոտ կասկած առաջացրեց: Եվ բացի այդ, արձանագրության մեջ «հետազոտման արդյունքը» տողի վրա պետք է գրված լինեին թվեր, ոչ թե «սթափ» բառը: «Սթափ» բառը պետք է գրված լիներ եզրակացություն հատվածում, որը այս փաստաթղթում դատարկ է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց փաստաբանը:

Սակայն նիստից հետո Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրության ժամանակ Բալոյանը նկատել է դեռևս 2013 թվականի նոյեմբերի 11-ին «Hetq.am» կայքում հրապարակված մի հոդված, որտեղ ներկայացվել է Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության այլ արձանագրություն, որում նշված է եղել` «ալկոմետր արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ»: Մինչդեռ, ըստ Բալոյանի, իրեն տրամադրված քրեական գործի նյութերում, ինչպես նաև երեկ դատարանում հետազոտված արձանագրության մեջ նման նշում չի եղել:

«Թե սա ինչպես է հայտնվել լրագրողի մոտ, առայժմ ինձ անհայտ է մնում, բայց ես համոզված եմ, որ նշված փաստաթուղթը, ըստ էության, եղել է: Եթե չլիներ, ապա նման փաստաթղթի լուսապատճե չէր հրապարակվի»,- նշեց Բալոյանը` եզրակացնելով, որ իրականում Վարդան Պետրոսյանի սթափության վիճակը չի ստուգվել և նա «գտնվել է հարբած վիճակում»:

Նկատենք, որ երեկ դատաքննության ժամանակ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը այդ հարցով հարցումներ է արել Եղվարդի և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Եղվարդի բժշկական կենտրոնից ուղարկել են Վարդան Պետրոսյան վարորդի սթափության վիճակի մասին արձանագրությունը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից պատասխանել են, որ նման ստուգում իրենց մոտ առհասարակ չեն կատարում:

Հարցին, թե ինչպես է բացատրում տուժողների ներկայացուցիչը այն հանգամանքը, որ նախաքննության փուլում հրապարակվել է այլ փաստաթուղթ, սակայն գործի նյութերում եղել է մեկ ուրիշը, որը ներկայացվել է նաև դատարանում, Բալոյանը պատասխանեց. «Ես վաղաժամ կարծիք չեմ ուզում հայտնել: Թող այդ հարցով զբաղվեն իրավապահները: Բնականաբար, գտնում եմ, որ փաստի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ: Համոզված եմ, որ եթե նման փաստաթուղթ եղել է, ուրեմն կեղծիք է կատարվել»:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա դատական նիստում միջնորդությամբ հանդես կգա ու դատարանից կպահանջի քրեական գործի բոլոր նյութերը և մանրամասն կծանոթանա դրանց: Նշենք, որ քրեական գործը 5 հատորից է բաղկացած:

Գոյություն չունեցող ընթերական

Տուժողների ներկայացուցչին վրդովեցրել է նաև այլ բացահայտում, որն արվել է երեկվա դատական նիստին: Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում ներկայացրել է ապացույցներ, որոնց համաձայն դեպքի վայրի սխեմայի արձանագրության տակ ստորագրած ընթերական` Վազգեն Գարեգինի Կարապետյան անունով անձ (Կոտայքի մարզ, Զորավան գյուղի բնակիչ, ծնված 1985 թ), իրականում գոյություն չունի Հայաստանում: Փաստաբանի ներկայացրած ապացույցները եղել են պատկան մարմիններից ստացված հարցումների պատասխաններ, որոնց համաձայն, նման անուն-ազգանունով անձ երկրում չի ապրում: Դրանք բոլորը, առանց կողմերի առարկության, կցվել են քրեական գործին:

«Եթե նման կեղծ փաստաթուղթ է կցվում գործին, ապա չեմ բացառում, որ ընթերական նույն եղանակով դարձել է անհայտ անձ, թող իրավապահ մարմինները բացահայտեն: Ես իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ այսպես կոչված ընթերակային հայտնաբերեն: Դա իրենց խնդիրն է: Այլապես այս գործով արդարություն չի լինի», -հավելեց տուժողների ներկայացուցիչը:

Նա հորդորեց լրատվամիջոցներին ներկայացնել իրականությունը և զերծ մնալ այս գործը կողմնակալ լուսաբանելուց:

«Կարող եմ միանշանակ հայտարարել, որ դատական նիստերը մեկնաբանվում են հօգուտ Վարդան Պետրոսյանի»,- նշեց Բալոյանը` ընդգծելով, որ եթե այդպես շարունակվի, ապա տուժող կողմը ստիպված է լինելու միջնորդել, որպեսզի դատական նիստերն անցկացվեն դռնփակ ռեժիմով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}