ԿԽՄԿ. Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ առաջընթաց չկա
Օգոստոսի 7-ին գերի ընկած և հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն որևէ առաջընթաց չկա: Panorama.am- ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:
«Մենք կապի մեջ ենք և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունների հետ: Սակայն առաջընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող անել: Մեր պատվիրակություններն առաջարկել են անկախ միջնորդի դերը, բայց միայն կողմերի համաձայնության արդյունքում կարելի է շարունակել բանակցություններն ու առաջընթաց գրանցել: Այս պահին դա չկա»,- նշեց նա` հավելելով, որ կողմերը պետք է համաձայնեն, որպեսզի Կարմիր խաչը կարողանա շարունակել միջնորդի դերն արդեն մարմինների հայրենադարձման հարցում:
Նախորդող հրապարակումներ`
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան