Դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի կարողանանք հանդիպել գերու հետ. ԿՄԽԿ աշխատակից
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ադրբեջանական լրատվամիջոցներից, մասնավորապես Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից տեղեկացել է, որ Նոյեմբերյանի քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանը մեկ շաբաթ առաջ հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Ղազախ գյուղում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի լրատվական ծառայության աշխատակից Հասմիկ Գալստյանը։
«Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո մենք դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի կարողանանք հանդիպել գերու հետ: Առայժմ այսքանը, պատասխան դեռ չենք ստացել»,-նշեց Հասմիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն օգոստոսի 26-ին ՀՀ քաղաքացին 53-ամյա Սարգիս Նորայրի Անանյանը ադրբեջանական Քամերլի գյուղի հատվածում հատել է հայ-ադրբեջանական սահմանը:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը, ՀՀ ոստիկանությունում ահազանգ չկա անհետացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան