Վրաստանը հնարավոր է փոխի Հայաստանից փախուստի դիմած կալանավորի խափանման միջոցը. փաստաբան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանը, ով հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում, հնարավոր է ազատ արձակվի: Վրաստանի դատախազությունը խափանման միջոցը գրավով, ստորագրությամբ կամ անձնական երաշխավորությամբ փոխելու պատրաստակամություն է հայտնել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Սուրեն Գաբրիելյանի փախուստի փաստի առթիվ կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Օրեր անց նրան հայտնաբերել են Վրաստանում: Ս. Գաբրիելյանի առողջական լուրջ խնիդրներ ունի, ինչն էլ, ըստ փաստաբանի, դարձել է խափուստի դիմելու պատճառը:
«Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցերոզ հիվանդությամբ, իսկ գլխավոր դատախազությունն ուշադրություն չի դարձրել այդ խնդրի վրա»,- ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հ. Ճարոյանը: Նրա հիվանդությունը կառավարության կողմից հաստատված հիվանդությունների շարքում է, որոնց առկայության դեպքում կալանավորի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի:
«Վրացական կողմը բանավոր հայտնել է, որ պատրաստ է փոխել խափանման միջոցը, մնում է որ երաշխավորող անձ լինի: Երբ որ արդեն գրությունը հանձնեն, կինը կհայտնի իր դիրքորոշումը»,- ասաց կալանավորի փաստաբանը՝ հավելելով, որ Ս. Գաբրիելյանի վիճակը ծանր է:
Նա նաև նշեց, որ հայկական կողմից գրություն է ուղարկվել Վրաստան՝ նրան արտահանձելու առաջարկով, սակայն Վրաստանի դատախազությունը, հաշվի առնելով կալանավորի ծանր վիճակը, արտահանձնելու հավանականությունը քիչ է համարել: Փաստաբանը Հայաստանի Գլխավոր դատախազություն խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ կյանքին վտանգ է սպառնում:
«Օրենքների հստակ հղումով միջնորդել եմ, որ փոխեն խափանման միջոցը, որպեսզի գնա բուժվի: Սակայն պատասխանում են, որ թող վերադառնա Հայաստան, կքննարկենք: Վրացին ավելի լուրջ է նայում անձի կյանքին վերաբերող խնդիրներին, քան հայկական կողմը, տեսնում են, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում, ինչ հանձնելու մասին է խոսքը»,- ասաց Հ. Ճարոյանը:
Նա նշեց, որ դիմել է առաջին ատյանի դատարան՝ բողոքարկելով դատախազության որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները