Վիրավոր զինծառայողին կրկին վիրահատել են՝ երկրորդական բարդություններից խուսափելու համար
Հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Ավանեսյանին նախօրեին կրկին վիրահատել են: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վիրահատությունն արվել է երկրորդական բարդություններից խուսափելու և տեղաշարժվելու համար, որպեսզի թոքն աշխատի: Վիրահատությունը կոչվում է տրանսպեդիկուլյար ֆիքսացիա»,-նշեց Ա. Ասատուրյանն՝ ավելացնելով, որ վնասված էին Հովհաննեսի երեք ողերը:
Հոսպիտալի պետը նաև ավելացրեց, որ չնայած Հ. Ավանեսյանի գիտակցությունը տեղն է, սակայն վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Նախորոք հրապարակումներ՝
«Եթե վիճակը չի վատացել, դա արդեն կարելի է դրական համարել». հոսպիտալի պետը` Տավուշում վիրավորած զինվորի առողջական վիճակի մասին
Տավուշում վիրավորված զինվորի վիճակն անփոփոխ է
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա