Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. Ռուբեն Բալոյան
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն այժմ պատրաստում է վերաքննիչ բողոքը: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքը պետք է շատ մանրամասն ներկայացվի:
«Այս պահի դրությամբ տուժող կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, նրանք դիմել են ինձ, որ ես վերաքննիչ բողոք ներկայացնեմ: Այժմ պատրաստում եմ»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի բողոքարկումը լինելու է պատժի և հայցի մասերով. «Հինգ տարին մեղմ պատիժ է: Տուժող Տաթևիկ Հակոբյանի և փաստաբանի վարձատրության վճարի հատուցման պահանջի մասին քաղհայցը դատարանը պետք է քննության առի»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Բացի այս, դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության:
Ռ. Բալոյանն ասաց, որ ինքը մշտապես ցանկանել է, ձգտել է, որ կողմերի միջև հաշտություն լինի. «Բայց ես ընդամենը տուժող կողմի ներկայացուցիչն եմ, և եթե տուժողները ցանկանում են վերաքննիչ բողոք ներկայացնել, ես պետք է դա անեմ: Տուժող կողմը վիրավորված է իրեն զգում»:
Ինչ վերաբերվում է Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, որ՝ «ենթադրվում է ապրիլին կլինի համաներման ակտ: Նախորդ համաներման ակտից ելնելով՝ գիտենք, որ 5 տարվա ազատազրկման դեպքում անզգույշ հանցագործությունների պայմաններում, համաներման ակտով գործը կարճում է», Ռ. Բալոյանն ասաց, որ նախ պետք է պարզել՝ լինելո՞ւ է համաներում, թե՞ ոչ, եթե լինելու է, ապա ի՞նչ կետեր կմտնեն համաներման ակտի մեջ, ըստ դրանց էլ կորոշովի՝ տարածվում է Վ. Պետրոսյանի վրա, թե ոչ:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը. Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Խայտառակություն է
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Այս քրեական գործի մեխը դեպքի վայրի զննությունն էր, որն առաջ տարվեց կեղծիքներով
Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով
Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան