Վթարից տուժած 8 ամսական երեխան կոմայի մեջ է
Նորք Մարաշում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 8 ամսական Տիգրան Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր է: Panorama.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
«Երեխան շարունակում է մնալ կոմայի մեջ՝ երրորդ աստիճանի, երեկվանից դեռ փոփոխություն չկա»,-նշեց Ա. Չոբանյանը:
Հիշեցնենք, որ երեխային սկզբից տեղափոխել են Նորք Մարաշ հիվանդանոց, նրան միացրել են արհեստական շնչառական ապարատ, որից հետո տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Կատարվել է համակարգչային տոմագրաֆիա, արդյունքում պարզվել է` երեխայի ուղեղն ամբողջությամբ վնասված է:
Տիգրան Հարությունյանի երկվորյակ եղբայրը` Արման Հարությունյանը տեղում մահացել է: Երեխաները գտնվել են մանկական սայլակում:
Նախօրեին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Երևանի Արմենակյան փողոցում «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 4 հոգու՝ 29-ամյա Աննա Հարությունյանին, մանկասայլակի մեջ գտնվող երկվորյակ մանկահասակ տղաներին և 82-ամյա Անահիտ Կարապետյանին: Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել էր: Երեխաների մայրը Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում: Վրաերթի հետևանքով տուժել է նաև վարորդի կինը՝ Գայանե Ժամկոչյանը. նա գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցում:
Նախորդող հրապարակումներ՝
Նորք Մարաշում ողբերգական վրաերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Վթարի հետևանքով տուժած 8 ամսական երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները