Իլհամ Ալիևի ընտրովի այլատյացությունը և հնարովի հերոսները

Հաղթանակի օրվան ընդառաջ ադրբեջանական քարոզչությունը, որը գլխավորում և ուղղորդում է անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնվել է տուրբուլենտության գոտում: Այնտեղ, փորձելով ուռճացնել սեփական մասնակցության չափը ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ հեշտությամբ սեփականացնում են Խորհրդային Ադրբեջանի բնիկ ժողովուրդների սխրանքները՝ մոռացության մատնելով, որ այդ նույն բնիկների հանդեպ նույն պահին վարում են խտրական քարոզչություն և քաղաքականություն, ավելին՝ հակասում են իրենք իրենց:

Այսպես, նախորդ շաբաթ Россия-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե իբր հպարտ է, որ «Ադրբեջանի 700 հազար ներկայացուցիչներ մասնակցել են պատերզմին, ավելի քան 300 հազարը զոհվել է»:

Այս հայտարարությունը զավեշտալի է առնվազն երկու պատճառով: Նախ՝ նույն Իլհամ Ալիևը ընդամենը մեկ տարի առաջ՝ 2014 թվականին խոսում էր  600 հազար մասնակիցների մասին: Իլհամ Ալիևը 600 հազար մասնակիցների մասին խոսում էր  նաև 2013 թվականին: Ստացվում է, որ Ալիևի ղեկավարած երկրում վիճակագրությունը նկարվում է ոչ միայն ներկայի, այլև անցյալի համար՝ կախված իրավիճակից:

Հայտարարության մյուս զավեշտը «Ադրբեջանի ներկայացուցիչներ» արտահայտությունն է: Իլհամ Ալևիը այդկերպ լղոզում է փաստը, թե հատկապես ովքեր էին նրանք: Մինչդեռ Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ նյութերից պարզ է դառնում, որ Ադրբեջանական ԽՍՀ տարածքից ռազմաճակատ զորակոչված մոտ 650 հազար քաղաքացիներից միայն 300 հազարն էին ադրբեջանցիներ, մինչդեռ 100 հազարը հայեր էին, իսկ մյուսները Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ապրող այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ. ռուսներ, հրեաներ, թալիշներ, լեզգիներ, ցախուրներ, թաթեր և այլն:

Սա չափազանց կարևոր հանգամանք է, քանզի Ադրբեջանական ԽՍՀ տարածքից զորակոչվածների էթնիկական կազմը խիստ անհամարժեք է այդ վարչական միավորի էթնիկական կազմին:

Այսպես, 1939 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարի արդյունքներով ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվում էր 3 205 150 մարդ: Նրանցից ադրբեջանցիներ էին 1 870 471-ը կամ 58.4%-ը: 528 318 մարդ կամ բնակչության 16.5%-ը ռուսներ էին, 388 025-ը կամ 12.1%-ը հայեր: Մեծ էր նաև լեզգիների (111 666 կամ 3.5%), թալիշների (87510 կամ 2.7%), հրեաների (41245 կամ 1.3%) տեսակարար կշիռը: Մինչդեռ զորակոչի արդյունքում ռազմաճակատ մեկնածների համամասնությունն էականորեն տարբերվում էր այս պատկերից: Պատճառները դեռ ուսումնասիրված չեն, սակայն Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հետ կապված դիպվածը որոշակիորեն լույս է սփռում այս իրավիճակի վրա: Բանն այն է, որ 1941 թվականին լրացել էր «ազգի հոր»18-ամյակը և նա պետք է զորակոչվեր ռազմաճակատ, մինչդեռ նա խուսափում է բանակից՝ զինկոմիսարիատ ներկայացնելով տուբերկուլյոզով հիվանդ լինելու տեղեկանք: Այս անբուժելի հիվանդությամբ «տառապելը» հետագայում՝ КГБ-ի գեներալ դառնալու հարցում ոչ մի խոչընդոտ չի հարուցում Հեյդար Ալիևի համար:

Բոլոր դեպքերում չի կարելի թերագնահատել ադրբեջանցիների ներդրումը Հաղթանակի գործում, բայց և չի կարելի հանդուրժել մերօրյա շեյխերի մանիպուլյատիվ վարքագիծը, ովքեր «Ադրբեջանի ներկայացուցիչներ» քարոզչական ձևակերպման տակ փորձում են յուրացնել նաև այն մարդկանց սխրանքն ու ձեռքբերումը, ովքեր այսօր պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով մերժված են Ադրբեջանի տարածքում: Խոսքն առաջին հերթին հայերի մասին է:

Հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդներից յուրաքանչյուրի ներդրման ծավալները հասկանալու համար կա հստակ ինդիկատոր: Խոսքը պատերազմի տարիներին բարձրագույն պարգևի՝ ԽՍՀՄ հերոսի կոչման մասին է: Իլհամ Ալիևը ևս գիտի այդ մասին և հենց նույն հարցազրույցում պարծենում էր, իբր, ադրբեջանցի 123 հերոսների փաստով (ուշագրավ է, որ նույն Իլհամ Ալիևը 2014 թվականին խոսել էր 130-ից ավել հերոսների մասին):

Նախ այս վիճակագրությունը կասկածելի է, քանզի ԽՍՀՄ-ում վիճակագրությունը վարում էին՝ հաշվի առնելով ծննդավայրը: Այս մոտեցման արդյունքում, օրինակ, հայտնի հետախույզ գերմանացի Ռիխարդ Զորգեն, ով դեռևս Ցարական Ռուսաստանի ժամանակ 1895 թվականին ծնվել էր Բաքվում (նրա հայրն աշխատում էր Նոբելի նավթագործարանում) և 4 տարեկան հասակում տեղափոխվել Գերմանիա, համարվում է «ադրբեջանցի»: Բնականաբար, նույն մեթոդաբանությամբ, ըստ Իլհամ Ալիևի, «ադրբեջանցիներ» են համարվում Հովհաննես Բաղրամյանը, Հովհաննես Բաբաջանյանը և տասնյակ այլ հայազգի հերոսներ:

Վիճակագրության կասկածելի է նաև մեկ այլ առումով. չկա որևէ համապարփակ աղբյուր, որտեղից կարելի կլինի պատկերացում կազմել այս կամ այն էթնիկական խմբին պատկանող հերոսների քանակի մասին: Բացի այդ՝ «ԽՍՀՄ հերոսի» կոչումներ շնորհվել են ոչ միայն հայրենական Մեծ պատերազմի տարիներին, այլև դրան նախորդած և հաջորդած շրջաններում ևս, և Ալիևն ու նրա նման բազմաթիվ վիճակագիրներ հակված են «պատերազմի հերոսների» ցանկում ներառել բոլոր պարգևատրվածներին:

Ինչևէ: Ներկայումս գործում է War Heroes  (Պատերազմի հերոսներ) կայքը, որտեղ քիչ թե շատ ամբողջական տեղեկատվություն և արդյունավետ գործող ֆիլտրեր կան՝ հասկանալու համար, թե ինչպիսին էր յուրաքանչյուր էթնիկական խմբի մասնակցությունը ինչպես Հայրենական Մեծ, այնպես էլ ԽՍՀՄ վարած այլ պատերազմներում:

Այդ կայքում զետեղված տվյալներից պարզ է դառնում, որ Ադրբեջանական ԽՍՀՄ տարածքում ծնված անձանցից Հայերնական Մեծ պատերազմում մասնակցության համար ԽՍՀՄ հերոսի կոչում ստացել է 76 հոգի: Նրանցից ադրբեջանցիներ եղել են միայն 32-ը (45%): Նշված 76-ից 24-ը կամ 34%-ը եղել են հայեր, 14-ը կամ 20%-ը՝ ռուսներ: Հերոսների թվում եղել են նաև 2 թալիշ, 1-ական հրեա, լեզգի, ցախուր և գերմանացի:

Ըստ որում՝ 3 հոգի ԽՍՀՄ հերոսի կոչումը ստացել են երկու անգամ: Կրկնակի հերոսներից 2-ը հայեր են ՝ Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրամյանը, իսկ 1-ը՝ թալիշ Ազի Ասլանով Ախադօղլին:

Որպեսզի պատկերն ամբողջական լինի, անհրաժեշտ է նշել, որ ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել են ևս 5 ադրբեջանցիներ, ովքեր ծնվել են Ադրբեջանական ԽՍՀ տարածքից դուրս. մեկական Հայաստանից, Վրաստանից, Դաղստանից, Ստավրոպոլի երկրամասից և Իրանից:

Ստացվում է, որ ադրբեջանցի հերոսների քանակն ընդամենը 37-ն է, իսկ Իլհամ Ալիևը հակված է այն եռապատկել:

Համեմատության համար նշենք, որ թեև հայերը ԽՍՀՄ տարածքում բնակչության թվով զիջում էին ադրբեջանցիներին, սակայն նույն կայքի համաձայն պատերազմի տարիներին տվել են 82 հերոս, որոնցից 2-ը՝ կրկնակի:

Իլհամ Ալիևի հայտարարության մեկ այլ կեղծիք էլ վերաբերում է կորուստներին: Իհարկե, երկրորդ աշխարհամարտի տարիներին ԽՍՀՄ ունեցած մարդկային կորուստների հարցը մինչ օրս էլ բաց է: Էական անճշտություններ կան հատկապես խաղաղ բնակչության շրջանում կորուստների թվի վերաբերյալ: Սակայն Ադրբեջանական ԽՍՀ դեպքում այդ անճշտությունները տեղ չունեն. երկրի տարածքը նացիստական օկուպացիայի չի ենթարկվել, հետևաբար խաղաղ բնակչության շրջանում զանգվածային կորուստներ չեն եղել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանական ԽՍՀ-ից զորակոչված կարմիր բանակայինների շրջանում կորուստներին, ապա այս պարագայում ևս տվյալներ առկա են և բավականին հետաքրքիր: Ռուս հետազոտող Կրիվոշեևի ներկայացրած տվյալներով ՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին զոհվել է 58 400 ադրբեջանցի: Եթե անգամ մոռացության մատնենք այն հանգամանքը, որ ևս 405 հազար ադրբեջանցիներ ապրում էին Ադրբեջանական ԽՍՀ տարածքից դուրս (հիմնականում՝ Հայաստանում, Վրաստանում և Դաղստանում) և նրանց շրջանում էլ եղել են հսկայական կորուստներ, ու այս ամբողջ կորուստները վերագրենք Խորհրդային Ադրբեջանից զինվորագրված ադրբեջանցիներին, ապա միևնույն է՝ Իլհամ Ալիևի նշած 300 հազար հորուստների առումով հարցեր են առաջանում: Կամ Իլհամ Ալիևը ստում է, կամ էլ այդ 300 հազարից 250 հազարն ամենևին էլ ադրբեջանցիներ չեն եղել:

Հեղինակ Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}