ՔԿՀ-ում քննարկում են Շանթի դիմումը
ԱՆ քրեակատարողական հիմնարկի վարչության տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է Շանթ Հարությունյանի դիմումը` իրեն առանձին խուց տեղափոխելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Կա ժամկետ, որի ընթացքում դիմումը քննարկվում է և որոշում է կայացվում: Տեղաբաշխման հանձնաժողովը ամեն օր նիստեր չի անում` որոշումներ կայացնելու համար: Հավատացեք` ժամկետներից դուրս չենք գալիս»,- ասաց Ղլեչյանը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը իր Facebook-յան էջում գրել էր, որ Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։
«Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով և հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը», -գրել է Շահենը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում գտնվող, Շանթ Հարությունյանի գաղափարական ընկեր, նույն հոդվածով դատապարտված Վարդան Վարդանյանը նույնպես սկսել է հացադուլ, միանալով ընկերոջ պահանջին։
«Պահանջը՝ նրանց առանձին խուց տեղափոխելն է», -հստակեցրել է Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը՝ 5 տարի ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին